Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:44

Թուրքիան Իսրայելի դեմ պատժամիջոցներ կկիրառի տնտեսական համագործակցության շրջանակում

Թուրքիան Իսրայելի դեմ պատժամիջոցներ կկիրառի տնտեսական համագործակցության շրջանակում

Թուրքիան պատրաստվում է Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառել՝ Իսրայել-Թուրքիա տնտեսական համագործակցության շրջանակում, գրել է իսրայելական Jerusalem Post թերթը։

Պատժամիջոցների իրականացման դեպքում Իսրայելը դուրս կմնա Թուրքիայից ապրանքներ ներմուծող ընկերությունների շարքից: Այսպիսով՝ Թուրքիան կդադարի պետական մակարդակով աջակցել Իսրայելի հետ առևտուր իրականացնող թուրքական ընկերություններին:

Թերթի տվյալներով՝ Թուրքիայի այս քայլն Իսրայելում մեկնաբանել են հոկտեմբերի 7-ին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումից հետո նրա որդեգրած հակասեմական քաղաքականության տիրույթում։

Թուրքիան նոյեմբերի 4-ին Իսրայելից հետ էր կանչել Թել Ավիվում իր դեսպան Շաքիր Օզքան Թորուլունլարին՝ Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների և այնտեղ ստեղծված հումանիտար իրավիճակի ֆոնին խորհրդակցությունների համար։ Էրդողանը հայտարարել էր Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուի հետ հետագա շփումներից հրաժարվելու մասին։

Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ​​ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Հակամարտության հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ ավելանում է։ Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+