• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
03 Հուլիս 2025 18:12
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Հաստատակամ պիտի հաղթահարենք դժվարությունները․ Ամենայն հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը

Հայաստան,
01 Հունվար 2024 00:24
ShareShareShare
«Նաև ձեր ջանքերով պիտի հաղթահարվեն առկա նեղությունները, զորանա հույսը ապագայի հանդեպ». Կաթողիկոսի շնորհավորանքը կանանց
telegram

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս,

Տարեմուտի այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերն ու բարեմաղթանքերն ենք բերում ամենքիդ։
Ամանորը սահմանագիծն է պատմություն դարձած օրերի և հուսառատ գալիքի։

Փրկչական 2024 թվականը դիմավորում ենք խոր մտահոգություններով, դիմավորում ենք ահռելի կորուստների անամոքելի ցավը մեր սրտում։ Ծանր տարի ապրեցինք, սակայն Տիրոջն ապավինած՝ հույսով ու լավատեսությամբ ենք նայում մեր ազգի ապագային։ Արցախի բռնազավթման և հայաթափման, Հայաստանի շուրջ ստեղծված լրջագույն իրավիճակով և առկա հիմնախնդիրներով հանդերձ՝ հաստատակամ պիտի հաղթահարենք դժվարությունները՝ ամուր պահելով նվիրումն ու սերը առ հայրենին և հավատը առ մեր Ամենակալ Տերը։

Սիրելիներ, ուրախության, թե նեղության պահերին մեր ժողովուրդը միշտ ապավինել է Աստծուն, միշտ ուժ ու զորություն առել Բարձրյալից՝ հավատքով, որ Աստված մեզ հետ է։

Անտարակույս, մեր ժողովրդի հոգևոր ներուժն ու ոգու ամրությունը մեզ պիտի առաջնորդեն վերհառնումի և հայոց կյանքի հաղթական վերընձյուղման։ Մենք ժառանգներն ենք մի ազգի, որ տառապել ու չարչարվել է, բայց չի հանձնվել, ցեղասպանվել է, բայց չի կործանվել, սրատվել է, բայց չի մահացել:

Արդարև, չի կարող ընդհատվել պատմությունը մի ժողովրդի, որի տարեգրությունը զարդարված է աստվածպաշտության և հայրենասիրության հրաշալի վկայություններով, ապրելու և արարելու անընդմիջելի տենչանքով:

Փորձությունները հաճախ են պատահում ժողովուրդների կյանքում, սակայն դժվարին իրավիճակներից հաղթանակած են դուրս գալիս այն ազգերը, որոնք աննկուն են մնում ոգով ու առ Աստված հավատքով և արիաբար դիմակայում նեղություններին ու մարտահրավերներին. «Տերը ապավենն է բոլոր նրանց, ովքեր հույսը դրել են Նրա վրա»,- ասում է սաղմոսերգուն (17.31)։

Արդ, սիրելիներ, նոր տարում նորոգվենք հոգով ու մտքով, զորանանք հույսով, ինքնաքննությամբ անդրադառնանք մեր ընթացքին ու գործերին, սրբագրենք թերացումներն ու սայթաքումները, թույլ չտանք, որ ազգային կյանքում սերմանվի ատելություն ու պառակտում, արմատավորվի կործանարար հարմարվողականությունն ու անտարբերությունը։ Ապրենք հավատքով զարդարուն կյանքով, միմյանց հանդեպ աստվածապատվեր սիրով, որպեսզի զգանք Աստծո շնորհաբեր ներկայությունը մեզանում։

«Մեր անձերը կառուցենք հավատի սրբությամբ, աղոթենք Սուրբ Հոգով, պահենք մենք մեզ Աստծու սիրով»,-ինչպես հորդորում է առաքյալը (Հուդա 20-21)։ Միասնական լինենք Հայաստանում ու սփյուռքում և մեր համախումբ ջանքերը ծառայեցնենք հանուն համազգային շահերի պաշտպանության, հայրենյաց ու ազգի կյանքի նոր արշալույսի կերտման։

Գիտակցենք, որ հայրենիքը այն միակ սրբազան վայրն է, որտեղ ամբարված են բոլոր ժամանակների հայ սերունդների աղոթքներն ու երազները, որտեղ շարունակ պիտի կերտվի հայոց ինքնությունը, և որի սրբազան հողից է հավետ ուժ առնելու հայ ժողովուրդը: Հոգածու սիրով շրջապատենք Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին, նրանց մեջ առատացնենք հույսը, որ երբեք չմարի հայրենի Արցախ վերադարձի տեսիլքը, և զորեղ մնա հավատն առ Աստված։ Աջակից լինենք կարիքավորներին ու նեղյալներին և Բարձրյալի օգնականությունը հայցենք անհայտ կորած և գերյալ մեր զավակներին ու նրանց ընտանիքներին։

Սուրբգրական պատգամի համաձայն՝ չմոռանանք բարեգործությունը և մեր ունեցած բարիքներին միմյանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի՛ պատարագներն են հաճելի Աստծուն (հմմտ. Եբր. 13.16), և այս է ճանապարհը մեր ժողովրդի բարեպաշտ ու ապահով կյանքի, այս է ճանապարհը դարավոր ու նվիրական արժեքներով մեր ազգի և պետության լինելիության ու հարատևության։

Սրտագինս աղոթենք, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի հայոց աշխարհը և ողջ մարդկությանը, Իր զորակցությամբ հույսի ու սիրո շնորհները և հաղթության պարգևը սփռի վտանգների միջով անցնող մեր հայրենիքի ու համայն հայության կյանքին այսօր և միշտ և հավիտյան. ամեն, – ասվում է ուղերձում:

telegram
Tags: ԱմանորԿաթողիկոս

Առնչվող Նորություններ

Հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել 9346 քաղաքացի, այդ թվում են Արցախից բռնի տեղահանվածները

Հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել 9346 քաղաքացի, այդ թվում են Արցախից բռնի տեղահանվածները

03 Հուլիս 2025 12:21

Կառավարության նիստ (ուղիղ)

Կառավարության նիստ (ուղիղ)

03 Հուլիս 2025 11:00

Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 3-ին

03 Հուլիս 2025 07:38

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 3-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 20-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 2-ին

02 Հուլիս 2025 07:34

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 2-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

ՏԿԵ նախարարը խաբեց բոլորիդ․ պատգամավորը՝ Խոյ և Վաղարշապետ համայնքների միավորման լսումների մասին

ՏԿԵ նախարարը խաբեց բոլորիդ․ պատգամավորը՝ Խոյ և Վաղարշապետ համայնքների միավորման լսումների մասին

01 Հուլիս 2025 17:20

Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 1-ին

01 Հուլիս 2025 07:35

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 1-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Ավելին
  • Լուրեր
Միքայել արքեպիսկոպոսի փաստաբանները կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել

Միքայել արքեպիսկոպոսի փաստաբանները կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել

03 Հուլիս 2025 18:02
ԱԺ արտահերթ նստաշրջանը ՀՀ-ի հանդեպ ահաբեկչության դեմ հայտարարության ընդունման համար (ուղիղ)

ԱԺ արտահերթ նստաշրջանը ՀՀ-ի հանդեպ ահաբեկչության դեմ հայտարարության ընդունման համար (ուղիղ)

03 Հուլիս 2025 17:16
Ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել իշխանության զավթման վերաբերյալ ԱԺ նիստին

Ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել իշխանության զավթման վերաբերյալ ԱԺ նիստին

03 Հուլիս 2025 16:59

Մայր Աթոռը տեռորիզմի պաշտպանության վահան են դարձնում․ Հայկ Կոնջորյան

03 Հուլիս 2025 16:59
«Դատապարտում ենք ՀՀ-ի դեմ ահաբեկչության փորձը»․ ԱԺ-ում քննարկում են ՔՊ-ի նախագիծը

«Դատապարտում ենք ՀՀ-ի դեմ ահաբեկչության փորձը»․ ԱԺ-ում քննարկում են ՔՊ-ի նախագիծը

03 Հուլիս 2025 16:35
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ (ուղիղ)

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ (ուղիղ)

03 Հուլիս 2025 16:20
Եվրոպայում և Թուրքիայում անտառային հրդեհներ են բռնկվել

Եվրոպայում և Թուրքիայում անտառային հրդեհներ են բռնկվել

03 Հուլիս 2025 16:10
Խուզարկություններ «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում՝ ՀԷՑ-ի աշխատակիցներին ուղղված Փաշինյանի սպառնալիքից հետո

«Տաշիր գրուպին» առնչվող քրվարույթով 2 անձ է կալանավորվել․ ՔԿ

03 Հուլիս 2025 15:10
Եթե քաղաքական թիմի ներկայացուցիչը համաձայն չէ տարվող գծին, պետք է չզբաղեցնի պաշտոն․ Գալյան

Եթե քաղաքական թիմի ներկայացուցիչը համաձայն չէ տարվող գծին, պետք է չզբաղեցնի պաշտոն․ Գալյան

03 Հուլիս 2025 14:56
Սահմանադրության նոր տեքստը դեռ ամբողջությամբ պատրաստ չէ. նախարար

Սահմանադրության նոր տեքստը դեռ ամբողջությամբ պատրաստ չէ. նախարար

03 Հուլիս 2025 14:45
ԱԺ հանձնաժողովն ընդունեց տրանսպորտից առանց վճարման օգտվողներին տուգանելու նախագիծը

ԱԺ-ն ընդունեց ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու նախագիծը

03 Հուլիս 2025 14:38
Քաղաքացիները դժգոհ են ՀԷՑ-ի աշխատանքից․ Գալյանը պետականացման հարցում իրավական խնդիր չի տեսնում

Քաղաքացիները դժգոհ են ՀԷՑ-ի աշխատանքից․ Գալյանը պետականացման հարցում իրավական խնդիր չի տեսնում

03 Հուլիս 2025 14:25
ԱԺ-ն հետաձգեց ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը

ԱԺ-ն ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու մասին նախագիծը

03 Հուլիս 2025 14:22
Այսպես են անում, որ պետություն են կառուցում, այսպես են կառավարում․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Այսպես են անում, որ պետություն են կառուցում, այսպես են կառավարում․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

03 Հուլիս 2025 14:11
ԱԳՆ-ն Ադրբեջանի ագրեսիային դիմակայելը Հայաստանի համար միակ «ուժային սցենարն» է անվանել

Հայաստանը մեկնաբանել է տարածաշրջանում տրանսպորտային կապերն ապաշրջափակելու ԱՄՆ առաջարկը

03 Հուլիս 2025 14:04
Ընդդիմությունը սարսափում է, որ ձեզ ընտրության նոր հնարավորություն տանք․ Արշակյանը՝ էջմիածինցիներին

Ընդդիմությունը սարսափում է, որ ձեզ ընտրության նոր հնարավորություն տանք․ Արշակյանը՝ էջմիածինցիներին

03 Հուլիս 2025 13:48
Ինձ մի՛ բացատրեք, դատախազությունում կբացատրեք․ Սիմոնյանը՝ Մինասյանին

Ինձ մի՛ բացատրեք, դատախազությունում կբացատրեք․ Սիմոնյանը՝ Մինասյանին

03 Հուլիս 2025 13:23
Աղազարյանը ձեր նախկին գործընկերն է, չի կարելի, ճանապարհ ունեք անցած․ Դանիելյանը՝ Պարսիլյանին

Աղազարյանը ձեր նախկին գործընկերն է, չի կարելի, ճանապարհ ունեք անցած․ Դանիելյանը՝ Պարսիլյանին

03 Հուլիս 2025 13:16
ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

03 Հուլիս 2025 13:12
Աղազարյանի կոչը Ռուսաստանին՝ «չտրվել հայկական կողմի սադրանքներին», ԱԺ-ում վեճի պատճառ է դարձել

Աղազարյանի կոչը Ռուսաստանին՝ «չտրվել հայկական կողմի սադրանքներին», ԱԺ-ում վեճի պատճառ է դարձել

03 Հուլիս 2025 12:57
Թուրքիայում առաջարկել են Հայաստանի հետ սահմանային անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով

Թուրքիայում առաջարկել են Հայաստանի հետ սահմանային անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով

03 Հուլիս 2025 12:51
Հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել 9346 քաղաքացի, այդ թվում են Արցախից բռնի տեղահանվածները

Հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել 9346 քաղաքացի, այդ թվում են Արցախից բռնի տեղահանվածները

03 Հուլիս 2025 12:21
Կառավարության անդամների ճեպազրույցները (ուղիղ)

Կառավարության անդամների ճեպազրույցները (ուղիղ)

03 Հուլիս 2025 12:13
Արցախից ավելի քան 1600 բռնի տեղահանված ընտանիք բնակարանի ձեռքբերման հավաստագիր է ստացել․ նախարար

Արցախից ավելի քան 1600 բռնի տեղահանված ընտանիք բնակարանի ձեռքբերման հավաստագիր է ստացել․ նախարար

03 Հուլիս 2025 12:10
«Կոչ եմ անում ռուսական կողմին չտրվել մեր սադրանքներին»․ Աղազարյանի ելույթից հետո ԱԺ-ում վեճ սկսվեց

«Կոչ եմ անում ռուսական կողմին չտրվել մեր սադրանքներին»․ Աղազարյանի ելույթից հետո ԱԺ-ում վեճ սկսվեց

03 Հուլիս 2025 12:07
Հուլիսի 3-ին հետաձգված Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները ժամանել են Երևան․ Քաղավիացիա

Հուլիսի 3-ին հետաձգված Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները ժամանել են Երևան․ Քաղավիացիա

03 Հուլիս 2025 11:52
Կառավարությունն ընդլայնեց Արցախից բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու ծրագիրը

Կառավարությունն ընդլայնեց Արցախից բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու ծրագիրը

03 Հուլիս 2025 11:47
Plug and Play ընկերությունը Հայաստանում ստարտափների զարգացման ծրագրեր կիրականացնի

Plug and Play ընկերությունը Հայաստանում ստարտափների զարգացման ծրագրեր կիրականացնի

03 Հուլիս 2025 11:28
Ադրբեջանցի գործարար Արաս Աղալարովի դեմ Ռուսաստանում հարկադիր կատարողական վարույթ է հարուցվել

Ադրբեջանցի գործարար Արաս Աղալարովի դեմ Ռուսաստանում հարկադիր կատարողական վարույթ է հարուցվել

03 Հուլիս 2025 11:24
Վաշինգտոնում սպանվել է կոնգրեսականի 21-ամյա հայազգի պրակտիկանտ Էրիկ Թարփինյան-Յահիմը

Վաշինգտոնում սպանվել է կոնգրեսականի 21-ամյա հայազգի պրակտիկանտ Էրիկ Թարփինյան-Յահիմը

03 Հուլիս 2025 11:10
Միքայել արքեպիսկոպոսի փաստաբանները կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել
Իրավունք

Միքայել արքեպիսկոպոսի փաստաբանները կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել

03 Հուլիս 2025 18:02

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանները կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել: Այս մասին ասված է սրբազանի պաշտպանների...

ԿարդալDetails
ԱԺ արտահերթ նստաշրջանը ՀՀ-ի հանդեպ ահաբեկչության դեմ հայտարարության ընդունման համար (ուղիղ)
Քաղաքականություն

ԱԺ արտահերթ նստաշրջանը ՀՀ-ի հանդեպ ահաբեկչության դեմ հայտարարության ընդունման համար (ուղիղ)

03 Հուլիս 2025 17:16

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ