«Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ՝ կազմակերպվել է Սուրբ Ծննդյան տոնին նվիրված ընթրիք՝ Արցախից բռնի տեղահանված և Մասիս քաղաքի համայնքային շինություններում ապաստանած ընտանիքների համար, ասվում է Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Սուրբ Ծննդյան խորհրդին նվիրված ավանդական ուտեստները պատրաստվել են արցախցի ընտանքիների կողմից՝ արցախյան սովորություններին համահունչ։ Հոգևոր հայրերը հորդորել են որպես քրիստոնյաներ ամուր մնալ հավատքի մեջ՝ պահպանելով հույսն ու Արցախ վերադարձի տեսիլքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







