• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
04 Հուլիս 2025 04:26
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

«Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ»․ ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձը

Հայաստան,
01 Հունվար 2024 00:32
ShareShareShare
telegram

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։  

«2023 թվականը մեր աչքի առաջ ահա հալվում է, և 2024 թվականը րոպեներ անց մեր տները կմտնի ջերմեռանդ պատանու նման: 2023 թվականը նույնպես փակում ենք բարձր տնտեսական աճով և նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր 2023 թվականին աշխատել են, ստեղծագործել աշխատանքի մեջ, ավելացված արժեք ստեղծել և վճարել օրենքով նախատեսված հարկերը»,- իր ուղերձում ասել է վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ այդ մարդկանց շնորհիվ է, որ զինվորականների և ուսուցիչների աշխատավարձերը կրկնապատկելու հնարավորություն ենք ստացել և մեր երկրում 450-ից մինչև 500 հազար դրամ աշխատավարձով ուսուցիչներ ու շարքային կազմի զինվորականներ կան:

«Աշխատող, աշխատանքի մեջ ստեղծագործող և օրենքով նախատեսված հարկերը վճարող մարդկանց շնորհիվ է, որ մենք կարողացել ենք Լեռնային Ղարաբաղից փախստական դարձած մեր քույրերի և եղբայրների առաջին անհրաժեշտության կարիքները հոգալ: Աշխատող, աշխատանքի մեջ ստեղծագործող և օրենքով նախատեսված հարկերը վճարող մարդկանց շնորհիվ է, որ կարողացել ենք Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ նվազագույն կենսաթոշակները համապատասխանեցնել նվազագույն պարենային զամբյուղին:

Աշխատող, աշխատանքի մեջ ստեղծագործող և օրենքով նախատեսված հարկերը վճարող մարդկանց շնորհիվ է, որ երրորդ տարին անընդմեջ հունվարի 1-ից կբարձրանա գիտաշխատողների աշխատավարձը: Աշխատանքի մեջ ստեղծագործող, նոր գաղափարներ առաջ բերող, այդ գաղափարների իրագործման պատասխանատվությունից չվախեցող մարդկանց շնորհիվ է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում 190 հազար աշխատատեղ է ստեղծվել:

Աշխատող, աշխատանքի մեջ ստեղծագործող և օրենքով նախատեսված հարկերը վճարող այդ մարդիկ արժանի են գովասանքի ու շնորհակալության, և հույս ունեմ, որ 2024 թվականի բերած ջերմեռանդությունը նոր լիցք, նոր ուժ, նոր գաղափարներ կհաղորդի նրանց»,- ասել է Փաշինյանն ուղերձում:

Վարչապետի խոսքով՝ միասին անցած ճանապարհին հետհայացքը ցավի, ափսոսանքի բայց և հպարտության զգացումներ է հարուցում:

«Ցավի և ափսոսանքի մասին շատ ենք խոսել և խոսում, բայց Ամանորյա այս երեկոյին ուզում եմ իմ խոնարհումն ու հպարտությունն արտահայտել բոլորիդ և յուրաքանչյուրիդ հասցեին, որ անտանելի բեռներ ունենալով մեր ուսերին, կարողացանք ու կարողանում ենք մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը տանել անկախության ու ինքնիշխանության ամրապնդման բարդագույն ճանապարհով:

Մեր անցած ճանապարհի մասին մտածելիս հասկանում եմ, որ այս պատմությունը սխալ և ճիշտ որոշումների ըմբռնումներից անդին է և մենք ընթանում ենք որքան էլ դաժան, բայցևայնպես միակ հնարավոր ճանապարհով, որը մեզ հնարավորություն կտա պետություն ժառանգել մեր սերունդներին:

Այս ճանապարհի մեծ մասն անցել ենք, բայց առջևում նոր փորձություններից ու դժվարություններից ապահովագրված չենք և մեզ հարկավոր է չսասանվել, չերկմտել անկախ պետություն ունենալուևւ այդ պետությունը մեր սերունդներին ժառանգելու մեր վճռականության մեջ»,- ասված է ուղերձում:

Վարչապետը ներողություն խնդրել բոլորից և յուրաքանչյուրից, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից, Լեռնային Ղարաբաղից փախստական դարձած բոլոր քույրերից ու եղբայրներից այն ցավի համար, որ վերջին տարիներին ապրել ենք:

«Ներողություն խնդրում եմ ոչ այն պատճառով, որ ձեր առաջ որևէ հանցանք եմ գործել կամ թեկուզ մեկ ակնթարթ մոռացել ձեր առաջ ունեցած պատասխանատվությունն ու որևէ պարտավորություն, այլ որովհետև գիտեմ, թե ինչ եք զգում և նույնը զգում եմ ես:

Բայց այս զգացումը որևէ կերպ չի կարող սասանել պետության ղեկավարի իմ պարտքը, որից բխում է, որ իմ բոլոր որոշումներն ու գործողությունները պետք է բխեն Հայաստանի Հանրապետության պետական շահից: Այս է պատճառը, որ ես առաջնահերթ եմ համարում մեր տարածաշրջանում մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և խորացման բանաձևեր գտնելը և շարունակելու եմ վճռականորեն ընթանալ այդ ճանապարհով՝ հանուն պետության, հանուն ապագայի, հանուն սերունդների»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ պետության ղեկավարի պարտքից է բխում անհոգնել ու անընդհատ կրկնել, որ մենք շատ բաներ պետք է ավելի ու ամբողջական հասկանանք, շատ բաներ պետք է նայենք ու վերանայենք՝ անշրջելիորեն հասկանալու համար, որ հայրենիքը պետությունն է:

«Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ:
Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ, վճարիր հարկերդ:
Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ, բարելավիր կրթությունդ:
Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ, աշխատանքով կերտիր քո ու քո երկրի բարեկեցությունը, հարստացիր և հարստացրու:

Սա է Հայաստանի Հանրապետության պետական շահը: Այն ուղենիշ ու առաջնորդող պետք է լինի բոլորիս համար և համոզված եմ՝ 2024 թվականը, այդ ջերմեռանդ պատանին, պետության ու պետական ըմբռնման խորհրդանիշ է դառնալու մեզ համար:

Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, լցրեք բաժակները և հոտնկայս խմենք Հայաստանի Հանրապետության կենացը: Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- ասված է ուղերձում:

telegram
Tags: ԱմանորՈւղերձՓաշինյան

Առնչվող Նորություններ

Հուլիսի 1-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 9346 անձի ՀՀ քաղաքացիություն է շնորհվել․ ՆԳ նախարար

Հուլիսի 1-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 9346 անձի ՀՀ քաղաքացիություն է շնորհվել․ ՆԳ նախարար

03 Հուլիս 2025 12:21

Կառավարության նիստ (ուղիղ)

Կառավարության նիստ (ուղիղ)

03 Հուլիս 2025 11:00

Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 3-ին

03 Հուլիս 2025 07:38

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 3-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 20-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 2-ին

02 Հուլիս 2025 07:34

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 2-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

ՏԿԵ նախարարը խաբեց բոլորիդ․ պատգամավորը՝ Խոյ և Վաղարշապետ համայնքների միավորման լսումների մասին

ՏԿԵ նախարարը խաբեց բոլորիդ․ պատգամավորը՝ Խոյ և Վաղարշապետ համայնքների միավորման լսումների մասին

01 Հուլիս 2025 17:20

Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 1-ին

01 Հուլիս 2025 07:35

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 1-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Ավելին
  • Լուրեր
Փաշինյանն ԱԱԾ-ին հրահանգել է զբաղվել ՀՀ-ում ազդեցության գործակալներով

Փաշինյանը պարզաբանել է հոգևորականների մասին ԱԱԾ-ից օպերատիվ տվյալներ ստանալու վերաբերյալ իր խոսքերը

04 Հուլիս 2025 00:57
Սամվել Կարապետյանը սովորական քաղաքացի չէ, շատ բան է արել ՌԴ-ի և ՀՀ-ի տնտեսության համար․ Բաղդասարով

Սամվել Կարապետյանը սովորական քաղաքացի չէ, շատ բան է արել ՌԴ-ի և ՀՀ-ի տնտեսության համար․ Բաղդասարով

04 Հուլիս 2025 00:25
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

Մոսկվան պաշտոնապես ճանաչել Է Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը

03 Հուլիս 2025 23:59
Փաշինյանը քննարկել է ՀՀ-ում ԱԲ-ի խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու նախագիծը

Փաշինյանը քննարկել է ՀՀ-ում ԱԲ-ի խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու նախագիծը

03 Հուլիս 2025 23:11
ՀՅԴ-ն հայտնում է իր կուսակիցների տներում խուզարկություններ իրականացնելու մասին

Գլխավոր դատախազն ԱԺ նախագահին միջնորդագիր է ներկայացրել Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին

03 Հուլիս 2025 22:54
Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանցի «օրենքով գող» Վագիֆ Սուլեյմանովին

Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանցի «օրենքով գող» Վագիֆ Սուլեյմանովին

03 Հուլիս 2025 22:07
Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է տարհանվել

Կրետեում հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել․ ԶԼՄ

03 Հուլիս 2025 21:31
Թրամփը հայտարարել է Ուկրաինայի հարցով Մոսկվայի հետ «լավ բանակցությունների» մասին

Պուտինն ու Թրամփը չեն քննարկել անձնական հանդիպման հնարավորությունը․ Ուշակով

03 Հուլիս 2025 20:45
«Ռոսպոտրեբնադզորը» պահանջել է ներկայացնել Հայաստան ներկրվող պաղպաղակի արգելքի պատճառները

«Ռոսպոտրեբնադզորը» պահանջել է ներկայացնել Հայաստան ներկրվող պաղպաղակի արգելքի պատճառները

03 Հուլիս 2025 20:19

Ո՞նց է եղել, որ հաղթող նախագահներին ժողովուրդը «ոչ» է ասել, իսկ պարտվող վարչապետին ընտրել է․ Կոնջորյան

03 Հուլիս 2025 19:39
ԱԺ-ն ընդունեց պետական ​​իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին հայտարարությունը

ԱԺ-ն ընդունեց պետական ​​իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին հայտարարությունը

03 Հուլիս 2025 18:37
Sputnik Ադրբեջան գործակալության գործունեությունը շարունակելու համար պայմաններ այլևս չկան. Կիսելյով

Sputnik Ադրբեջան գործակալության գործունեությունը շարունակելու համար պայմաններ այլևս չկան. Կիսելյով

03 Հուլիս 2025 18:28
Միքայել արքեպիսկոպոսի փաստաբանները կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել

Միքայել արքեպիսկոպոսի փաստաբանները կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել

03 Հուլիս 2025 18:02
ԱԺ արտահերթ նստաշրջանը ՀՀ-ի հանդեպ ահաբեկչության դեմ հայտարարության ընդունման համար (ուղիղ)

ԱԺ արտահերթ նստաշրջանը ՀՀ-ի հանդեպ ահաբեկչության դեմ հայտարարության ընդունման համար (ուղիղ)

03 Հուլիս 2025 17:16
Ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել իշխանության զավթման վերաբերյալ ԱԺ նիստին

Ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել իշխանության զավթման վերաբերյալ ԱԺ նիստին

03 Հուլիս 2025 16:59

Մայր Աթոռը տեռորիզմի պաշտպանության վահան են դարձնում․ Հայկ Կոնջորյան

03 Հուլիս 2025 16:59
«Դատապարտում ենք ՀՀ-ի դեմ ահաբեկչության փորձը»․ ԱԺ-ում քննարկում են ՔՊ-ի նախագիծը

«Դատապարտում ենք ՀՀ-ի դեմ ահաբեկչության փորձը»․ ԱԺ-ում քննարկում են ՔՊ-ի նախագիծը

03 Հուլիս 2025 16:35
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ (ուղիղ)

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ (ուղիղ)

03 Հուլիս 2025 16:20
Եվրոպայում և Թուրքիայում անտառային հրդեհներ են բռնկվել

Եվրոպայում և Թուրքիայում անտառային հրդեհներ են բռնկվել

03 Հուլիս 2025 16:10
Խուզարկություններ «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում՝ ՀԷՑ-ի աշխատակիցներին ուղղված Փաշինյանի սպառնալիքից հետո

«Տաշիր գրուպին» առնչվող քրվարույթով 2 անձ է կալանավորվել․ ՔԿ

03 Հուլիս 2025 15:10
Եթե քաղաքական թիմի ներկայացուցիչը համաձայն չէ տարվող գծին, պետք է չզբաղեցնի պաշտոն․ Գալյան

Եթե քաղաքական թիմի ներկայացուցիչը համաձայն չէ տարվող գծին, պետք է չզբաղեցնի պաշտոն․ Գալյան

03 Հուլիս 2025 14:56
Սահմանադրության նոր տեքստը դեռ ամբողջությամբ պատրաստ չէ. նախարար

Սահմանադրության նոր տեքստը դեռ ամբողջությամբ պատրաստ չէ. նախարար

03 Հուլիս 2025 14:45
ԱԺ հանձնաժողովն ընդունեց տրանսպորտից առանց վճարման օգտվողներին տուգանելու նախագիծը

ԱԺ-ն ընդունեց ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու նախագիծը

03 Հուլիս 2025 14:38
Քաղաքացիները դժգոհ են ՀԷՑ-ի աշխատանքից․ Գալյանը պետականացման հարցում իրավական խնդիր չի տեսնում

Քաղաքացիները դժգոհ են ՀԷՑ-ի աշխատանքից․ Գալյանը պետականացման հարցում իրավական խնդիր չի տեսնում

03 Հուլիս 2025 14:25
ԱԺ-ն հետաձգեց ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը

ԱԺ-ն ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու մասին նախագիծը

03 Հուլիս 2025 14:22
Այսպես են անում, որ պետություն են կառուցում, այսպես են կառավարում․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Այսպես են անում, որ պետություն են կառուցում, այսպես են կառավարում․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

03 Հուլիս 2025 14:11
ԱԳՆ-ն Ադրբեջանի ագրեսիային դիմակայելը Հայաստանի համար միակ «ուժային սցենարն» է անվանել

Հայաստանը մեկնաբանել է տարածաշրջանում տրանսպորտային կապերն ապաշրջափակելու ԱՄՆ առաջարկը

03 Հուլիս 2025 14:04
Ընդդիմությունը սարսափում է, որ ձեզ ընտրության նոր հնարավորություն տանք․ Արշակյանը՝ էջմիածինցիներին

Ընդդիմությունը սարսափում է, որ ձեզ ընտրության նոր հնարավորություն տանք․ Արշակյանը՝ էջմիածինցիներին

03 Հուլիս 2025 13:48
Ինձ մի՛ բացատրեք, դատախազությունում կբացատրեք․ Սիմոնյանը՝ Մինասյանին

Ինձ մի՛ բացատրեք, դատախազությունում կբացատրեք․ Սիմոնյանը՝ Մինասյանին

03 Հուլիս 2025 13:23
Աղազարյանը ձեր նախկին գործընկերն է, չի կարելի, ճանապարհ ունեք անցած․ Դանիելյանը՝ Պարսիլյանին

Աղազարյանը ձեր նախկին գործընկերն է, չի կարելի, ճանապարհ ունեք անցած․ Դանիելյանը՝ Պարսիլյանին

03 Հուլիս 2025 13:16
Փաշինյանն ԱԱԾ-ին հրահանգել է զբաղվել ՀՀ-ում ազդեցության գործակալներով
Իրավունք

Փաշինյանը պարզաբանել է հոգևորականների մասին ԱԱԾ-ից օպերատիվ տվյալներ ստանալու վերաբերյալ իր խոսքերը

04 Հուլիս 2025 00:57

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) հոգևորականների վերաբերյալ տվյալներ ստանալու մասին իր հայտարարությունը: Facebook-յան իր էջում գրառման...

ԿարդալDetails
Սամվել Կարապետյանը սովորական քաղաքացի չէ, շատ բան է արել ՌԴ-ի և ՀՀ-ի տնտեսության համար․ Բաղդասարով
Քաղաքականություն

Սամվել Կարապետյանը սովորական քաղաքացի չէ, շատ բան է արել ՌԴ-ի և ՀՀ-ի տնտեսության համար․ Բաղդասարով

04 Հուլիս 2025 00:25

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ