Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:54

Հայաստանի կառավարիչը խոստովանել է, որ ԼՂ-ն գիտակցաբար է զոհաբերել․ Սերժ Սարգսյան

Հայաստանի կառավարիչը խոստովանել է, որ ԼՂ-ն գիտակցաբար է զոհաբերել․ Սերժ Սարգսյան

Փաշինյանի հարցազրույցի մեջ բազմաթիվ ստեր ու կեղծիքներ եմ տեսել, լրագրողներին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Արցախի պետական ինստիտուների լուծարման անխուսափելիության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունների մասին հարցին:

«Բայց պետք է հստակ ընդգծեմ մի հանգամանք՝ Հայաստանի կառավարիչն ընդգծեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար, երբ որ նա խոսում է ինչ-որ մահակների մասին: Նրա համար ԼՂ-ի հարցը մահակ էր Հայաստանի գլխին, ես չհասկացա, թե որ մահակների մասին է խոսում կամ ովքե՞ր էին այդ մահակները պարզել Հայաստանի գլխին, համանախագահնե՞րը, ովքեր հինգ անգամ գրավոր հայտարարություն են տարածել  ԼՂ վերջնական կարգավիճակի մասին, որ այն պետք է որոշվի ազատ կամարտահայտությամբ, ո՞ր երկրի մասին, ո՞ւմ մասին է խոսում: Միգուցե այն երկրի՞, որը մեզ միլիարդներով անվճար և զեղչված գներով սպառազինություն է մատակարարել, ինչն ամբողջությամբ ինքը հանձնել է  Ադրբեջանին»,- շեշտել է Սարգսյանը:

Անդրադառնալով դեռևս 2016թ. Արցախի Հանրապետության լուծարման մասին Փաշինյանի հայտարարությանը՝ նախկին նախագահը հավաստիացրել է, որ Կազանից հետո որևէ էական բան չի փոխվել բանակցային պրոցեսում:

«Ինքը ստում է, պայծառատես չի, որպեսզի ենթադրություններ անի ապագայի մասին: Մենք ասել ենք, որ ունենք բոլոր փաստաթղթերը: Թող ցույց տա մի փաստաթուղթ, որտեղ իր ասածը տեղ է գտել: Գոյություն ունեն փաստաթղթեր, համաձայն որոնց Արցախի վերջնական կարգավիճակը որոշվում էր ազատ կամարտահայտությամբ: Թող ասի, որ այդպիսի բան չի եղել: Մենք ինչ ասում ենք, փաստարկում ենք եղած փաստաթղթերով»,- հավելել է նա:

Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԼՂ պետական համակարգի լուծարման գործընթացն անխուսափելի է դարձել 2016-ի օգոստոսին՝ բանակցային գործընթացում տեղի ունեցած բովանդակային փոփոխությունների արդյունքում:

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+