«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարանի կառուցման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերը ձեռք բերելու հայտը կներկայացվի մրցույթի: Որոշումը կայացվել է այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։
Համապատասխան վարչությունը հայտնել է, որ 2023 թվականին ֆինանսական միջոցներ չկան հատկացված: Առաջարկվել է առանց ֆինանսական միջոցների ներկայացնել մրցույթի, իսկ 2024-ին ֆինանսավորման հարցը լուծել, ինչին քաղաքապետ Տիգրան Ավինյանինը դրական է պատասխանել։
Նա նաև նշել է, որ հաջորդ տարվանից պետք է սկսեն մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարական աշխատանքները։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







