Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:30

Այգի հիմնելու պատրվակով Սերգեյ Բագրատյանը փորձում է արդարացնել ավազի ապօրինի արդյունահանումը․ ԶԼՄ

Այգի հիմնելու պատրվակով Սերգեյ Բագրատյանը փորձում է արդարացնել ավազի ապօրինի արդյունահանումը․ ԶԼՄ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարել էր, որ իր կնոջը պատկանող ընկերությունն ավազի ապօրինի արդյունահանում չի իրականացրել, գրում է «Հետք»-ը։

Ըստ պատգամավորի, Ռանչպար գյուղում հող են վարձակալել, որպեսզի այգի հիմնեն, սակայն, տեսնելով ավազը, որոշել են հողը մաքրել ավազից, իսկ վաճառված ավազից ստացած միջոցները պետք է ներդնեն այգի հիմնելու ծրագրում։ Իր բնորոշմամբ` թափոն համարվող ավազ տեղափոխելը հանքարդյունահանում չէ, ավելին` իրենք կարող էին մինչև 2 մետր խորությամբ ընդերքից նյութ հանել և տեղափոխել, որն օրինական է։ Այս պնդումները կարող էին ճիշտ լինել, եթե չլինեին դրանք հերքող մի շարք փաստեր։

«2022 թ.-ի դեկտեմբերին Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ի տնօրենը դիմել է Շրջակա միջավայրի նախարարին՝ խնդրելով նշանակել փորձաքննություն վտանգավոր թափոնների օգտահանման լիցենզիա ստանալու համար։ 2023 թ.-ի ապրիլին ՇՄ նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ՍՊԸ-ի տնօրենին գրավոր հայտնել է, որ այն թափոնները, որոնք ցանկանում են տեղափոխել, ներառված չեն «վտանգավոր թափոնների ցանկում»։ Այսինքն, ավազը չի համարվում վտանգավոր թափոն, որը տեղափոխելու համար պետք է թույլտվություն ստանային։ Երրորդ գրությունը, որ մեզ տրամադրել է պատգամավորը, «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրենի նամակն է, որով ՍՊԸ-ի տնօրենին 2023 թ.-ի հունիսին հայտնում են, որ Ռանչպար գյուղի այդ տարածքում ընդերքօգտագործման իրավունք չկա, իսկ տարածքը օգտակար հանածոների հանքավայրերի պետական կադաստրում որպես հանքավայր չի հաշվառվում։ Այս նամակն էլ ստացվել է այն ժամանակ, երբ տարածքից մի քանի ամիս արդեն ավազ են արդյունահանել»,- գրում է լրատվամիջոցը։

Ավելի վաղ «Հետք»-ը գրել էր, որ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի ապօրինի հանք է շահագործվում,  հանքարդյունահանողն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+