Հայաստանում հարցված 1100 քաղաքացիների ավելի քան 44%-ը գոհ չէ կյանքից, վկայում են «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանի հրապարակած տվյալները։
Նավասարդյանը հայտնել է, որ նոյեմբերի 1-4-ը 1100 քաղաքացիների շրջանում հեռախոսային հարցումներ են իրականացրել։
Հարցման արդյունքներով՝ քաղաքացիների 22,3%-ը նշել է, որ լիովին բավարարված է կյանքից։ 32,2%-ը նշել է, որ ավելի շուտ բավարարված է։
Քաղաքացիների 29,4%-ը նշել է, որ ավելի շուտ բավարարված չէ հայաստանյան կյանքից։
Նրանցից 15,1%-ը նշել է, որ ընդհանրապես բավարարված չէ:
Հարցվածների 62,8%-ն իր ընտանիքի նյութական, տնտեսական ապահովվածությունը գնահատել է միջին, 10,8%-ը, ընդհանուր առմամբ, վատ, 26,2%-ը՝ լավ։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







