Մինչև 2030 և 2040 թվականներն արտադրված էներգիայի սպառման մեջ վերականգնվող էներգետիկայի տեսակարար կշիռը կհասնի 50 և 60%-ի, կառավարության նիստում հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։
Նա մանրամասնել է, որ 2022թ․ անցել են ազատ շուկայավարման կանոններով կարգավորումներին, հրաժարվել են երաշխավորված գնով էլեկտրաէներգիա գնելու պրակտիկայից, ինչն էականորեն փոխել է իրավիճակն էներգետիկայի ոլորտում։
Նախարարի տեղակալը հուսադրող է համարել վերականգնվող էներգետիկայի ուղղությունների, մասնավորապես՝ արևային ֆոտովոլտային կայանների ձևավորման և շահագործման հանձնելու տեմպերը։
Նրա խոսքով՝ այդ տեմպերը հնարավորություն են տալիս որոշակի ցուցանիշներ վերանայել՝ բարելավման համար։
Մանրամասները՝ տեսանյութում


































