Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայում, և Ֆրանսիայի պաշտպանության բանակի նախարարի հետ քննարկվելու են բազմաթիվ հարցեր՝ կրթականից մինչև ռազմական համագործակցության որոշ տարրեր, լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմագրի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Ցանկացած պետություն պետք է մեծացնի իր համագործակցության շրջանակը, ինչպես նաև քաղաքական ասպարեզում պետք է ունենա բարեկամների ավելի մեծ ներգրավվածություն։ 44-օրյա պատերազմը մեզ հուշեց, որ բոլոր այդ հարթակներում մենք պետք է լուրջ աշխատանք ծավալենք, որպեսզի մեր սահմաններից սկսած մեր երկրի կայունությանը առնչվող բոլոր հարցերն ստանան իրենց պատշաճ լուծումները»,- նշել է նա։
Պատգամավորը հիշեցրել է, որ հոկտեմբերի 30-ին Ազգային ժողովում մեկնարկում են բյուջետային քննարկումները և, որպես կանոն, առաջինը քննարկվելու է պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովին վերաբերող հատվածը։
Հոկտեմբերի 21-ին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն հայտարարել էր, որ Փարիզը և Երևանը կձևակերպեն ֆրանսիական սպառազինությունների մատակարարման մասին համաձայնագրեր, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության ոլորտում։
Հոկտեմբերի 22-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով աշխատանքայի այցով մեկնել էր Ֆրանսիա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







