Միացյալ Նահանգներն արտահանման սահմանափակումներ է մտցրել Չինաստանից 13 կազմակերպությունների, այդ թվում՝ տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների նկատմամբ՝ ամերիկյան ազգային անվտանգության շահերի դեմ գործողությունների համար, հայտնում է ria.ru-ն՝ հենվելով ԱՄՆ առևտրի նախարարությունից ստացված տեղեկատվության վրա։
«Այդ կազմակերպություններն ԱՄՆ կառավարության կողմից սահմանվել են որպես ազգային անվտանգության կամ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության շահերի դեմ գործող կազմակերպություններ»,- նշված է ԱՄՆ առևտրի նախարարության հրապարակած փաստաթղթում:
Ցուցակում, մասնավորապես, նշված են Beijing Bearing Technology Development, Moore Thread Intelligent Technology Superburning Semiconductor և այլ կազմակերպությունների անուններ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







