Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:22

ԵՄ-ում դժգոհ են Ուրսուլա ֆոն դեր Լայենից

ԵՄ-ում դժգոհ են Ուրսուլա ֆոն դեր Լայենից

Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները դժգոհ են, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն աստիճանաբար ավելի հաճախ է դուրս գալիս պաշտոնական լիազորությունների շրջանակներից՝ հաշվի չառնելով միության անդամ երկրների կարծիքը և առաջնորդվելով խորհրդականների ոչ մեծ խմբի կարծիքով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով եվրոպական Politico թերթին։

Պարբերականի տեղեկություններով՝ նոր օրինակը, թե ինչպես ֆոն դեր Լայենը չի խորհրդակցում ԵՄ երկրների մայրաքաղաքների հետ կարևոր քաղաքական որոշումներ կայացնելուց առաջ, նրա այցն է Իսրայել: Եվրոպական մի շարք դիվանագետներ դժգոհություն են հայտնել, որ Եվրահանձնաժողովի ղեկավարը համերաշխություն է ցուցաբերել ՀԱՄԱՍ-ի հարձակումների զոհերի հետ, սակայն «Իսրայելին չի փոխանցել Գազայում միջազգային իրավունքը պահպանելու իրենց կոչերը»:

«Նման վարքագիծ է նկատվել պատժամիջոցների հայտարարությունների ժամանակ կամ Ուկրաինայի հետ կապված հարցերի մեծ մասի դեպքում. նա դրանք չի քննարկում շատ մարդկանց հետ, նա պարզապես որոշում է կայացնում»,- թերթին ասել է Եվրահանձնաժողովի աշխատակիցը:

Եմ դիվանագետներից մեկի խոսքով՝ ֆոն դեր Լայենը «գնալով ավելի հաճախ է իրեն թագուհու պես պահում»։ Ըստ դիվանագետների՝ ի տարբերություն իր նախորդի՝ Ժան Կլոդ Յունկերի, նա հազվադեպ է խորհրդակցում եվրահանձնակատարների հետ։ Մեկ այլ պաշտոնյա պնդում է, որ Եվրահանձնաժողովի ղեկավարը «զավթել է իշխանությունը կորոնավիրուսի համաճարակի ժամանակ և կառչում է դրանից», ընդ որում ՝ «ոչ ոք դա չի վիճարկում, այդ թվում՝ նրա լավ պատմության պատճառով»։

ԵՄ երկրների մայրաքաղաքներում դժգոհությունը կարող է սպառնալ ֆոն դեր Լայենի՝ 2024 թվականի հունիսին Եվրախորհրդարանի ընտրություններից հետո երկրորդ ժամկետով վերընտրվելու հնարավորությանը: Չնայած նա դեռ չի հայտարարել կրկին առաջադրվելու իր ցանկության մասին, Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդները, որին պատկանում է ֆոն դեր Լայենը, արդեն հայտարարել են, որ կպաշտպանեն նրա թեկնածությունը:

Հիշեցնենք, որ Եվրամիության շատ երկրներ քննադատել են հոկտեմբերի 13-ին Եվրահանձնաժողովի ղեկավարի այցն Իսրայել, որի ընթացքում նա ԵՄ անունից հանդես է եկել մի շարք արտահայտություններով, որոնցում փաստացի բացարձակ աջակցություն է հայտնել Իսրայելին: Այդ դիրքորոշումը խիստ քննադատության է արժանացել ԵՄ շատ երկրների կողմից, որոնք կարծում են, որ ֆոն դեր Լյաենը անթույլատրելի կողմնակալություն է թույլ տվել հօգուտ Իսրայելի՝ փաստորե, խոստանալով աջակցել պաղեստինցիների դեմ նրա ցանկացած գործողության:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+