Եթե Գազայի հատվածում հանցագործությունները շարունակվեն, այլ երկրների մահմեդականները կարող են միանալ դիմադրությանը, և այդ ժամանակ Իսրայելը ևս մեկ ցնցում կապրի, Fars գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ գեներալ Ալի Ֆադավին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
ԻՀՊԿ ներկայացուցիչը շեշտել է, որ Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում «վրդովմունք են առաջացրել աշխարհի բոլոր մահմեդականների մոտ, նրանք վայրկյաններ են հաշվում, որպեսզի օգնեն դիմադրությանը, նշել է նա։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Իսրայելին դիմակայող խմբավորումներն առաջիկա ժամերին «կանխարգելիչ գործողություններ» կձեռնարկեն: Մինչ այդ նա ընդգծել էր, որ իսրայելական կողմը պետք է դադարի հարվածել Գազայի հատվածին։
Կիրակի օրը ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հայտարարել է, որ եթե Իսրայելն անմիջապես չդադարեցնի ցեղասպանությունը, «իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







