Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Պեկինի Ժողովրդական հավաքների տուն՝ մասնակցելու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինի հետ պաշտոնական դիմավորման արարողությանը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Չինաստանի առաջնորդին ուղեկցում է նրա կինը՝ Փենգ Լիյուանը։
Պուտինը Պեկին է մեկնել «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» միջազգային համագործակցության երրորդ համաժողովին մասնակցելու և մի շարք երկրների առաջնորդների հետ բանակցելու նպատակով:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Global Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների հանդիպումները երբեք ձևական բնույթ չեն կրել: Նրա խոսքով՝ Պուտինի և Սի Ծինփինի հանդիպումներն ավելի ու ավելի մեծ նշանակություն են ստանում արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակի համատեքստում՝ նպաստելով ռուս-չինական կապերի որակական ամրապնդմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







