«Ես ձեզ հստակ ասում եմ հերթը Տավուշինն է, ես չեմ չափազանցնում, հնարավոր է մի օր էլ գա, որ Մակարավանք էլ չկարողանանք գալ», — դիմելով Ազատամուտ գյուղի (ադրբեջանական կողմը գյուղն անվանում է «անկլավ») աշակերտներին ասել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
«Մենք ամիսներ առաջ Գանձասարի, Ամարասի սրբավայր էինք գնում, Շուշի էինք գնում, հիմա չենք գնում։ Հուսամ, որ այնպես չլինի, որ Մակարավանք էլ չգանք։ Ոչ թե որ չուզենանք, այլ չկարողանանք։ Ձեզ ուզում են հետ պահել այն մտքից, որ դուք հայրենիք չունեք, ձեր գրքերն էլ են այդպես գրվում, ձեր շուրջն էլ են այդպես խոսում։ Ձեզ կարող են միայն սովորեցնել գնացեք փող աշխատեք, մեքենաներ ունեցեք, տներ կառուցեք, լավ կերեք, խմեք և այլ և այլն», — ասել է նա։
Իր խոսքն ամփոփելով, Տավուշի թեմի առաջնորդը դիմել է այնտեղ գտնվող ուսուցիչներին և ծնողներին․ «Ամեն մարդու անձնական ուրախությունը պայմանավորված է բոլորի ընդհանրական ուրախությամբ: … Էրեխեքի հիշողությունը չկտրեք, Հայրենիքի համն իրենցից չխլեք», — ասել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







