ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտնել է, որ «HOPE-2023» վարժանքին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Ֆրանսիայի զինվորականները:
«Ֆրանսիայի քաղաքացիական անվտանգության 56 զինվորական, 2 Dash ինքնաթիռ, 1 կառավարման շարժական կայան, 8 տոննա տեխնիկա և 2 փրկարար շուն։ Այսօր երեկոյան Երևանում դիմավորեցի թիմերին, ովքեր ՀՀ և ԵՄ փրկարարների հետ մասնակցում են «HOPE 2023» վարժանքին»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում:
ՀՀ ՆԳՆ փոխանցմամբ՝ Հայաստան են ժամանել նաև Վրաստանի, Հունաստանի, Մոնտենեգրոյի և Կիպրոսի որոնողափրկարարական թիմերը:
Հայաստանում հոկտեմբերի 9-11 անցկացվում է «HOPE-2023» վարժանքը` 6 երկրների փրկարարական խմբերի մասնակցությամբ։ Վարժանքը կրում է «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում՝ արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» խորագիրը։ «HOPE-2023» վարժանքի նպատակն է բարելավել Հայաստանի և գործընկեր պետությունների՝ Ֆրանսիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի, Վրաստանի, Կիպրոսի և Հունաստանի փրկարարական խմբերի՝ բնակչության պաշտպանության պատրաստվածության և արձագանքման կարողությունները ավերիչ աղետներին դիմակայելու հարցում:
«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) պարբերաբար իրականացվող ստուգումների ֆոնին կասեցվել են ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանի լիազորությունները, գրել է «Հրապարակ» օրաթերթը։ Լրատվամիջոցի...






































