Այո, մենք փորձեցինք ցածրացնել Արցախի կարգավիճակի նշաձողը: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք փորձեցինք ցածրացնել Արցախի կարգավիճակի նշաձողը, ձեզ մի գաղտնիք ասեմ, ԼՂ մեր գործընկերների հետ համաձայնեցված ձևով, բայց փոխարենը ի՞նչ տեղի ունեցավ: Մենք ցածրացրինք՝ ԼՂ-ն բարձրացրեց, և դա արեց ձեր քաջալերմամբ»,- ասաց նա՝ միելով ընդդիմությանը:
«Ես դա չեմ ասում խոցելու համար: Եթե նրանք մեր պայմանավորվածությունն ու ըմբռնումը պահեին, այդպես չէր լինի: Մենք ասացինք, որ միջազգային հանրությունը կոնսոլիդացիա կապահովի: Այս միջազգային հանրությունը Սոֆիայում ըստ էության միջազգային իրավունքի շրջանակում հանդիպում էր առաջարկել ԼՂ-ին»,- ասաց վարչապետը՝ շարունակելով. «Իսկ ինչու չգնացին, այս հարցի պատասխանը մենք ուզում ենք իմանալ, որովհետև ԼՂ-ին արգելեցին գնալ, ո՞վ արգելեց, այ դա ոչ ոք չգիտի»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







