Կորոնավիրուսի տարածման հետևանքով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ժամանակովոր դադարեցնում է վիզաների ծառայության գործունեությունը:
Այս մասին հաղորդագրություն է զետեղված դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
«COVID-19 կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի և արտակարգ դրության համատեքստում վիզաների ծառայության գործունեությունը դադարեցվում է երեքշաբթի մարտի 17-ից մինչև հետագա ծանուցում: Հետևաբար վիզաների ծառայություն գործերը ներկայացնելու նպատակով վերցված հանդիպումները չեղարկվում են»,-ասված է գրառման մեջ:
https://www.facebook.com/france.erevan/posts/3381161108578989
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







