Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:05

Ժառանգություն կուսակցության դիրքորոշումը ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու փաստի վերաբերյալ

Ժառանգություն կուսակցության դիրքորոշումը ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու փաստի վերաբերյալ

«Ժառանգությունը» վստահ է՝ պետության հետ համատեղ, ներդաշնակ գործողություններով կապահովենք մեր ազգային անվտանգությունը

«Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է ՀՀ կառավարության միաձայն որոշումը հանրապետության ողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին, որի անհրաժեշտության և հիմնավորումների վերաբերյալ արդեն հնչեցրել ենք մեր առաջարկությունները: Թագավարակի (COVID-19)-ի տարածումը Հայաստանում և համավարակի դեմ պայքարի միջազգային փորձը մեզ բոլորիս մղում են համերաշխ գործողությունների: Համազգային, համապետական վտանգի դեմ նահանջում են բոլոր տարաձայնությունները:

«Ժառանգությունը», առաջնորդվելով վերոնշյալ համազգային հրամայականով, արտակարգ դրության ողջ ժամանակընթացում մի կողմ է դնում իշխող քաղաքական ուժի հետ ունեցած նպատակին հասնելու մեթոդական տարաձայնությունները, վստահություն է հայտնում, որ արտակարգ դրության մեջ պետության հետ համատեղ ուժերով, ներդաշնակեցված գործողություններով Հայաստանը կկարողանանք նվազագույն կորուստներով և ժամկետում դուրս բերել վարակի  վտանգավոր գոտուց՝ ապահովելով մեր ազգային անվտանգությունը: Կուսակցությունը պատրաստ է ճգնաժամային կառավարման անցած գործադիր իշխանության  հետ պահանջվող խորհրդատվական ու գործնական միացյալ հնարավոր քայլերի՝ իր գաղափարական և հանրային ներուժին համարժեք:

Ճգնաժամային կառավարումը պահանջում է տարաձայնությունների հարթում, համախումբ քայլեր, տեղեկատվության արագ և անմիջական փոխանակում, համաժամանակյա ծրագրված գործողություններ, ուստի բոլորս պետական-քաղաքական դաշտում պիտի գործենք միասին՝ հանուն ընդհանուր նպատակի. Չարենցյան գաղտնագիր, այժմ հանրահայտ կարգախոսին համահունչ՝  «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: 

«Ժառանգությունը» կուսակցություն

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+