Այս շաբաթ ԵՄ Հայաստանի դիտորդական առաքելությունը իր մշտական կենտրոնակայանը տեղափոխել է Եղեգնաձոր, հայտնել է Առաքելությունն իր X-ի (նախկին Twitter) էջում:
«Գործառնական պլանի համաձայն՝ EUMA-ի կենտրոնակայանը գտնվում է Եղեգնաձորում, գործող բազաներ ունի Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մարտունիում, Իջևանում և Եղեգնաձորում, նաև՝ կապի և աջակցության գրասենյակ Երևանում»,- ասված է հայտարարության մեջ:
Փետրվարի 20-ին Եվրամիությունը գործարկեց Հայաստանում քաղաքացիական առաքելությունը (EUMA)՝ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության շրջանակներում։ Առաքելության անձնակազմը կազմում է մոտ 100 մարդ, այդ թվում՝ 50 անզեն դիտորդներ։ Առաքելության շտաբը գտնվում է Եղեգնաձորում և ունի վեց օպերատիվ բազա և կապի փոքր գրասենյակ Երևանում։ Ավելի վաղ առաքելությունը գրասենյակ է բացել Գորիսում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







