ՌԴ ՊՆ-ն Շուշիի շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի խախտումներ:
«Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երկու խախտում։ Զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի ՊՆ-ի տարածած երկու հաղորդագրություններն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները Քարվաճառի, Ասկերանի և Մարտունու ուղղություններով կատարել են ամրաշինական աշխատանքներ։
Բաքուն Արցախը շրջափակել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ 2023 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանն արգելել է մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, իսկ ավելի ուշ այնտեղ բետոնե պատնեշներ տեղադրել:
Կարդացեք և դիտեք Armenia Today-ի բացառիկ ռեպորտաժն այն մասին, թե ինչպես է ապրում սահմանային Սոթքը, որը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կրակոցների տակ էր ընկել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







