ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ Ռուսաստանը կշարունակի ամրապնդել Հայաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը: Նա «մեծ ֆանտազիաներ» է անվանել ԵՄ-ում Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու անհրաժեշտության մասին հայտարարությունները, գրում է ՏԱՍՍ-ը։
Ալեքսանդր Գրուշկոն ընդգծել է, որ Մոսկվան և Երևանը «կշարունակեն ամրապնդել ռազմական և քաղաքական համագործակցությունը»։ «Հայաստանը մեր դաշնակիցն է, և անվտանգության ոլորտում մենք հույսը դնում ենք միմյանց վրա»,- ասել է նա։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի Զարգացման Եվրոպական կոմիտեի նախագահ Գյունտեր Ֆելինգերը Հայաստանին կոչ է արել անդամակցել ՆԱՏՕ-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







