Սեպտեմբերի 8-ից փոխվել է Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթի ժամանակացույցը, հայտնում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից։
Երևանից՝ Զվարթնոց օդանավակայանից թռիչքը 10:00-ին է, իսկ Կապանից՝ Սյունիք օդանավակայանից 12:00-ին։
Օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Երևանից Կապան և հակառակ ուղղությամբ կանոնավոր չվերթներ սկսելու մասին։ Օգոստոսի 20-ին Սյունիքի վարչակազմը հրապարակեց դեպի օդանավակայան և հակառակ ուղղությամբ չվերթների չվացուցակը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







