Արցախի ՊՆ-ն հերքել է Բաքվի հաղորդագրությունը շփման գծում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Մամուլի ծառայությունը ապատեղեկատվություն է անվանել Ադրբեջանի ՊՆ տարածած այն հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 3-ին` ժամը 18:10-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում։
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 3-ին ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, որի հետևանքով հայկական կողմից վիրավորվել է մեկ հոգի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







