Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնել է Ria.ru-ն՝ հղում անելով տարերային աղետների հետևանքների վերացման վարչությանը։
Վարչության հաղորդագրության համաձայն՝ երկրաշարժի օջախը գտնվել է 22,17 կմ խորության վրա:
Փետրվարի 6-ին հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել էր 7,7 մագնիտուդ: Ավերածություններ էին գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ՝ հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է օգնել։ ՀՀ ՆԳՆ-ից հայտնել էին, որ հայակական փրկարարական ջոկատները մեկնում են Սիրիա և Թուրքիա։ Հայաստանը Սիրիա և Թուրքիա հումանիտար օգնություն էր ուղարկել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







