• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 10:58
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

10 տարվա ընթացքում «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի կողմից պետությանը պատճառվել է 10 մլն դոլարի վնաս․ ՀՀ Դատախազություն

Հայաստան,
07 Օգոստոս 2023 14:54
ShareShareShare
10 տարվա ընթացքում «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի կողմից պետությանը պատճառվել է 10 մլն դոլարի վնաս․ ՀՀ Դատախազություն
telegram

ՀՀ  Դատախազությունից հայտնում են, որ 10 տարվա ընթացքում «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի կողմից պետությանը պատճառվել է 10 մլն ԱՄՆ դոլարի վնաս․

«10 տարվա ընթացքում «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի կողմից ստանձնած պարտավորությունների չնչին մասի կատարման կամ չկատարման պայմաններում՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով որևէ միջոց չեն ձեռնարկել ՓԲԸ-ի կողմից պայմանագրով սահմանված ներդրումային պարտավորության չկատարված չափի մասով երաշխիք տվողին 10 մլն ԱՄՆ դոլարի պահանջ ներկայացնելու ուղղությամբ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 10 մլն ԱՄՆ դոլարի վնաս

Կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ՝ Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ին ամրացված գույքը մրցույթով օտարվել է «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ին` 350 մլն դրամով:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության և «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ի միջև 2005 թվականի սեպտեմբերի 14-ին կնքված պայմանագրով՝ ՓԲ ընկերությանն են օտարվել Երևան քաղաքի Չաուշի 50 հասցեում գտնվող 24 հազար 292.6 քմ մակերեսով շենք-շինությունները և կինոբեմադրական միջոցները:

Պայմանագրի համաձայն՝ «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ի կողմից ստանձնած պարտավորությունները փոխանցվել են 2005 թվականի սեպտեմբերի 4-ին հիմնադրված «Սի Էս ֆիլմզ» ՓԲԸ-ին, որը 2008 թվականի հոկտեմբերի 10-ին վերանվանվել է «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի:

Պայմանագրով նախատեսվել է 30 մլրդ դրամի ներդրում, որից առնվազն 10 մլրդ դրամը պարտավորվել է իրականացնել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ն՝ 10 տավա ընթացքում։ Պարտավորությունների կատարման վերջնաժամկետ է սահմանվել 2014 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ հաշվետվության ներկայացման վերջնաժամկետ՝ 2015 թվականի մարտի 31-ը։ Պայմանագրով սահմանվել է նաև, որ ներդրողը ներդրումային ժամանակահատվածի ընթացքում պետք է ունենա 10 մլն ԱՄՆ դոլարի չափով երաշխիքային նամակ «Նորթերն Թրաստ» ընկերությունից։

2006-2009 թվականների ընթացքում «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի կողմից կատարվել է 748 մլն դրամի ներդրում, իսկ 2010-2011 թվականների համար ներկայացվել է հաշվետվություն, որը չի ունեցել պատշաճ հիմնավորումներ: Պետական գույքի կառավարման կոմիտեն բազմաթիվ գրություններով դիմել է ներդրողին լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու համար, որը չի կատարվել:

Այսպիսով, շուրջ 10 տարվա ընթացքում «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի կողմից ստանձնած պարտավորությունների չնչին մասի կատարման կամ չկատարման պայմաններում՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով որևէ միջոց չեն ձեռնարկել ՓԲԸ-ի կողմից պայմանագրով սահմանված ներդրումային պարտավորության չկատարված չափի մասով երաշխիք տվողին 10 մլն ԱՄՆ դոլարի պահանջ ներկայացնելու ուղղությամբ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 10 մլն ԱՄՆ դոլարի վնաս:

Արդյունքում, Կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի 1050-Ա որոշմամբ լուծվել է 2005 թվականի սեպտեմբերի 14-ին կնքված պայմանագիրը, պայմանագրով սահմանված գույքի արժեքը՝ 350 մլն դրամը պետության կողմից վերադարձվել է գնորդին, իսկ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրանցվել են որպես ՀՀ սեփականություն։

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2005-2016 թվականներին անհայտ անձանց կողմից հափշտակվել են «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող պատմամշակութային արժեք հանդիսացող 2 մլն 658 հազար 220 դրամ նախնական արժեքով բեմական իրեր և տեխնիկական միջոցներ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցանք կատարելու, ինչպես նաև պատմամշակութային արժեքների հափշտակության դեպքեր՝ 2023 թվականի հուլիսի 3-ին դատախազի կողմից հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե:

Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն), 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (գողություն՝ պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկա հափշտակելով) և 447-րդ հոդվածի 1-ին մասով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը)»,- ասված է ՀՀ Դատախազության տարածած հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

telegram
Tags: ՀՀ Դատախազությունմեղավորությունվնաս

Հարակից հրապարակումներ

«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 11:54

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) պարբերաբար իրականացվող ստուգումների ֆոնին կասեցվել են ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանի լիազորությունները, գրել է «Հրապարակ» օրաթերթը։ Լրատվամիջոցի...

СМИ: сотрудники госструктур увольняются из-за давления властей

ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին. ԶԼՄ

16 Հուլիս 2026 09:50

Իշխող ուժը պատրաստվում է նախատեսված ՏԻՄ ընտրություններին և դիտարկում է համայնքների ղեկավարների հնարավոր թեկնածուների տարբերակներ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում...

ԱՄՆ-ն ավելի քան 200 մլն դոլար կհատկացնի TRIPP+ հիմնադրամին. այն կղեկավարի Սոկոլովը

ԱՄՆ-ն ավելի քան 200 մլն դոլար կհատկացնի TRIPP+ հիմնադրամին. այն կղեկավարի Սոկոլովը

15 Հուլիս 2026 14:43

Չիկագոյում բնակվող ռուսաստանցի ներդրող Կոնստանտին Սոկոլովը կղեկավարի ԱՄՆ պետդեպարտամենտի TRIPP+ հիմնադրամը, որը կկառավարի Հարավային Կովկասով և Կենտրոնական Ասիայով առևտրային միջանցքի...

Իշխանությունները մտադիր են լուծարել մարզպետարանները․ ԶԼՄ

Իշխանությունները մտադիր են լուծարել մարզպետարանները․ ԶԼՄ

15 Հուլիս 2026 09:45

Իշխանությունները մտադիր են լուծարել մարզպետարանները, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր կառավարական աղբյուրներին։ Ըստ թերթի՝ քննարկվող մոդելի համաձայն՝ մարզպետարանների...

ԶԼՄ-ն հայտնել է Կոտայքի մարզպետի հավանական թեկնածուի մասին

ԶԼՄ-ն հայտնել է Կոտայքի մարզպետի հավանական թեկնածուի մասին

15 Հուլիս 2026 09:15

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հավակնում է Կոտայքի մարզպետի պաշտոնին, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով...

Օդի աղտոտման 45 դեպքով ԲԸՏՄ-ն սահմանել է 3 մլն դրամի տուգանք

Օդի աղտոտման 45 դեպքով ԲԸՏՄ-ն սահմանել է 3 մլն դրամի տուգանք

14 Հուլիս 2026 14:48

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հունիսի 22-ից հուլիսի 10-ը Երևանում և մարզերում իրականացրած խստացված ստուգայցերի ընթացքում արձանագրել է մթնոլորտային օդի...

Load More
Xosum
  • Լուրեր
В Армении началась агитационная кампания перед парламентскими выборами

Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները կոչ են արել չզրկել իրենց ընտրելու իրավունքից

20 Հուլիս 2026 10:49
Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում մարտ ամսին․ Սուրենյանը ներկայացրել է կանխատեսումները

Առաջիկայում գտնվելու ենք տաք հոսանքների ազդեցության ներքո․ Սուրենյան

20 Հուլիս 2026 10:32

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

20 Հուլիս 2026 09:42
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

20 Հուլիս 2026 09:41

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 20-ին

20 Հուլիս 2026 07:30
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիր

19 Հուլիս 2026 23:42
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12 000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12 000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ն հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10
В Армении началась агитационная кампания перед парламентскими выборами
Հասարակություն

Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները կոչ են արել չզրկել իրենց ընտրելու իրավունքից

20 Հուլիս 2026 10:49

Արտերկրում բնակվող ավելի քան 60 ՀՀ քաղաքացի կոչ է արել չեղարկել ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունը, որով ընտրելու իրավունքից զրկվում են...

Read moreDetails
Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում մարտ ամսին․ Սուրենյանը ներկայացրել է կանխատեսումները
Հասարակություն

Առաջիկայում գտնվելու ենք տաք հոսանքների ազդեցության ներքո․ Սուրենյան

20 Հուլիս 2026 10:32

Առաջիկա 5 օրերի ընթացքում Հայաստանը գտնվելու է հարավ-արևմտյան տաք օդային հոսանքների ազդեցության տակ, տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ