Հայաստանից մարդասիրական օգնությամբ բեռնված մեքենաներն առայժմ կմնան Լաչինի միջանցքի մուտքի մոտ, ասաց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Նա Հայաստանում հավատարմագրված օտար երկրների դեսպանների հետ ժամանել է Կոռնիձոր, որը գտնվում է միջանցքի սկզբնամասում։
Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցիչները շուտով Գորիսում կհանդիպեն արտասահմանյան երկրների դեսպանների հետ, հաղորդում է Armenia Today-ի թղթակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







