• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
10 Հուլիս 2026 15:03
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Այսօր Հայաստանում նշվում է Վարդավառը

Հայաստան,
16 Հուլիս 2023 10:50
ShareShareShare
telegram

Հայաստանում այսօր՝ հուլիսի 16-ին, նշվում է  Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը  Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է և կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ:

Հայաստանի շատ բնակավայրերում, սակայն տեղական ավանդույթի համաձայն, Վարդավառը նշվում է այլ օրերի՝ հուլիսի կեսերից մինչև օգոստոսի սկիզբը։ Որպես օրինակ՝ Տավուշում, Լոռիում այս տոնը նշվում է հուլիսի 20-ին հաջորդող կիրակի օրը։

Վարդավառը հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելիներից մեկն է, ամառային ամենասիրված տոնը։ Քաղաքներում Վարդավառն ավելի շատ համարվում է մանկական տոն, երեխաները հենց այդպես էլ ասում են «ջրոցի խաղալ» կամ «Վարդավառ խաղալ», այսինքն՝ ուրախ ջրել անծանոթներին և անցորդներին։

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք։ Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ։

Ծագումնաբանություն

Վարդավառը տարբեր բնակավայրերում ուներ անվանման տարբեր տարբերակներ՝ պայմանավորված հայերենի բարբառային առանձնահատկություններով, ինչպես նաև տոնի գլխավոր ուխտավայրերի ու առավել տարածված բաղադրիչների գերակա անվանումներով։ Այդ անվան տարբերակներից են՝ Վարթավառ (Արճակ), Վարդևոր (Լոռի, Ջավախք, Հարք-Բուլանխ, Կաղզվան), Վարդիվոր (Դերսիմ), Վառթիվոր (Ձնաբերդ), Վըրթէվուր կամ Վըրթէվուր (Արցախ-Վարանդա), Վարթևոր (Նոր Նախիջևան), Վարթիվոր, Ճրճանքի օր (Շաղաթ), Ճրճան (Մարտիրոս-Վայոց Ձոր), Վրթիվեր (Այգեհովիտ-Տավուշ), Վըրդիվուր (Մեղրի), Վարդավար, Վարդըվուր կամ Վարդիվուր (Մոսալեռ), Վարթիվոր (Ղզլար), Պալլամ, Պարլում կամ Պարլամօն (Քեսապ) և այլն։

Ղևոնդ Ալիշանի կարծիքով, վարդավառ բառը ծագել է «վարդ» արմատից է և կապված է Աստղիկ դիցուհու պաշտամունքի հետ։ Ըստ Գրիգոր Ղափանցյանի, վարդավառը խեթերեն բառակազմություն է՝ կազմված «vadar» (ջուր) և «arr» (լվանալ՝ ցնցղել իմաստով) բառերից։ Որոշ հեղինակներ վարդավառ բառը համարում էին սանսկրիտից փոխառված։ Հովհաննես Ծոցիկյանի կարծիքով, այդ բառի միայն առաջին հատվածն է («վարդ») սանսկրիտից թարգմանաբար նշանակում «ջուր», իսկ մյուս հատվածը՝ «ավար» հայերեն է՝ «թափել», «ցայտել» («վայրել» բառարմատից) իմաստով։ Ֆնգլյանի կարծիքով վարդավառ նշանակում է «ջրի ուղի» և կապված է Անահիտ աստվածուհու հետ։ Հունական միջավայրում տոնը ստուգաբանվել է վարդ-ծաղիկ համատեքստում։ Հունարենում «ռոդոն» վարդ է նշանակում, դրանից Ռոդիզմոսը՝ տոնակատարություն, որի ժամանակ գերեզմանները զարդարվում էին վարդերով, Անթիզմոսը՝ անթոս (ծաղիկ) բառից՝ ծաղկում, Անթեփորիա (բառացի՝ ծաղկաբերություն, Pascha rosarum (լատիներեն՝ «Վարդերի Զատիկ), Վարտուվարիա (Վարդավառ՝ հոգնակի)։ Պավլոս Կարոլիդիսը (1849-1930) օրինակ, տոնն անվանել է «Վարդերի Զատիկ»։

«Այլակերպություն» կամ «Պայծառակերպություն» բառի բացատրությունը Քրիստոսի կենսագիրների թողած այն հիշատակությունից է, որի համաձայն՝ Թաբոր կոչված լեռան վրա Քրիստոսի պայծառացած կերպարանքը երևում է Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալներին։

Քրիստոնեություն

Քրիստոնեական ավանդույթի համաձայն այդ օրը Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբ և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռան վրա՝ աղոթելու։ Տապից ու հոգնածությունից առաքյալները քնում են, իսկ աղոթող Քրիստոսի վրա լույս է իջնում, նրա դեմքն արևի նման պայծառանում է, իսկ հագի զգեստը ձյունի նման ճերմակում այնպես, որ ամբողջ լեռը ողողվում է լույսով։ Այդ փայլից առաքյալներն արթնանում են և ականատեսը դառնում Քրիստոսի «Պայծառակերպության» և «Այլակերպության» հրաշքի։ Հայ եկեղեցին, Գրիգոր Ա Լուսավորչի կարգադրությամբ, նախկինում տոնել է հայկական տոմարի տարեգլխին, Նոր տարվա առաջին օրը՝ Նավասարդ ամսվա 1-ին, որ համապատասխանում է օգոստոսի 11-ին։ Գրիգոր Ա Լուսավորիչը քրիստոնեացրել է Նավասարդի հեթանոսական այն մեծ տոնը, որը հանդիսավորությամբ կատարվել է հեթանոսական Հայաստանի գլխավոր սրբավայրեր Աշտիշատում և նրանից քիչ հեռու ընկած Իննակնյա մեհյանի շուրջը (Մշո Ս. Կարապետ վանքի տեղում)։ 6-րդ դարում կաթողիկոս Մովսես Բ֊ն (574-604) 551 թվականին Պայծառակերպության տոնը մտցրեց Զատկի տոների շրջանի մեջ և նշանակեց Համբարձման տոնից հետո 7-րդ կիրակի օրը։

Վարդավառը որոշները կապել են նաև Համաշխարհային ջրհեղեղի կամ Նոյյան տապանի նշանավոր իրադարձության հետ։ Ըստ ավանդության, երբ Նոյ Նահապետը, ջրհեղեղից փրկվելով, հասնում է Մասիսի գագաթը և այնտեղից իջնում Նախիջևան՝ այդ օրվանից էլ սկսվում է հայոց Նավասարդ կոչվող ամիսը։ Որպեսզի ջրհեղեղի հիշատակը անմոռաց մնար, Նոյը որդիներին պատվիրեց՝ իրար վրա ջուր լցնել։ Ալիշանը կարծում էր, որ Վարդավառի ծագումը առնչվում էր Նոյան տապանի և Համաշխարհային ջրհեղեղի ավանդության հետ։

Արարողակարգ

Վարդավառի տոնը հնում նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Վարդավառի ժողովրդական ծիսահամալիրի կենտրոնում գլխավորը ջուրն էր, Վարդաջիրն և խնձորին։ Ըստ տարբեր տվյալների անցյալում ծիսական համալիրում բավականին մեծ տեղ է հատկացվել վարդին, որը դերը հետագայում նվազել է։ Վարդավառի խորհուրդը եղել է ջրի պաշտամունքը, երբ մեծարվել են արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող բնական տարերքները։ Ավելի վաղ ժամանակներում տոնակատարությունը հիմնականում տեղի է ունեցել սարերում, ջրերի ակունքների մոտ, որոնք համարվել են յուրօրինակ սրբատեղիներ և ուր կատարվել են նվիրատվություններ, գինու հեղում՝ ի պատիվ ջրի տարերքի։ Ջրին աղերսվող ծեսերն ունեցել են անձրև խնդրելու, հնարավոր երաշտը կանխելու նշանակություն։ Ընդհանրացված սովորույթ էր, որ մինչև Վարդավառ խնձոր չուտեին․ տարվա առաջին խնձորը ուտում էին Վարդավառին, ինչպես առաջին խաղողը ուտում էին Խաղողօրհնեքի տոնին։ Որոշ վայրերում առաջին խնձորը վայելելը ուղեկցվում էր հատուկ նախապատրաստություններով, ինչպես Շատախում, որտեղ երիտասարդները Վարդավառի շաբաթ երեկոյան դեզեր էին շինում և մութն ընկնելուն պես սկսում հերթով վառել այդ դեզերը մինչև լուսաբաց բոլորելով կրակի շուրջ, որոնց մեջ խորովվում էին ուտելի առաջին խնձորները։ Լուսաբացից առաջ վառում էին ամենամեծ դեզը, որի շուրջ սկսվում էին տղաների ու աղջիկների խմբապարերը ազդարարելով տոնի սկիզբը։

Վարդավառը նաև բերքահավաքի հետ կապվող առաջին տոներից էր, որի ծեսերը մասամբ նվիրված էին բերք ու բարին ապահովող աստվածություններին՝ տարերքներին։ Վարդավառին սովորաբար մեհյաններին նվիրաբերել են հասկեր, աղերսել, որ արտերն ու այգիները զերծ մնան աղետներից (կարկուտից, մորեխից), ծառերի դալար ոստերով զարդարել են տները, ծաղկեփնջեր նվիրել միմյանց, աղավնիներ թռցրել, կազմակերպել ջրախաղեր, զվարճություններ, խնջույքներ, անասնապահները ծաղիկներով զարդարել են անասունների ճակատները ևս։ Շատ գավառներում Վարդավառին կրկընվել են Տյառնընդառաջի, այլուր՝ մի շարք արարողություններ, օրինակ՝ վիճակ հանելու սովորությունը։ Որոշ տեղերում Վարդավառը տոնել են հաստատուն օր (հուլիսի 22-ից հետո առաջին կիրակի օրը), այլուր՝ Զատկից 98 օր հետո։ Ներկայումս Վարդավառը կորցրել է երբեմնի նշանակությունը. գյուղերում կազմակերպվում են խնջույքներ, զբոսանքներ։ Վարդավառը նշում են նաև կրոնափոխ եղած համշենցիները։

Տոնակատարություն

Վարդավառը ուներ տոնահանդեսի արարողակարգի հաջորդականություն, որ որոշակի հստակեցում էր մտցնում հանդիսությունների շղթայում։ Տոնին բնորոշ ծեսերը ընդհանրական էին, որ ըստ դրանց ամենուր տոնը բնորոշվում էր. այդպիսիք էին, օրինակ, միմյանց վրա ջուր ցողելու, աղավնիներ թռցնելու, միմյանց ծաղիկներ նվիրելու, եկեղեցի հասկեր տանելու և օրհնել տալու սովորությունները, ուխտագնացությունները, զոհաբերությունները, գիշերային հանդեսները և այլն։ Կատարման ժամանակով Վարդավառը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկների հավաքին։ Տոնի օրը գրեթե ամենուր հասկեր էին տանում եկեղեցի' խնդրելով, որ դաշտերը կարկուտից ու մորեխից անվնաս մնան։ Ընդհանրացված սովորույթ էր, որ տարվա առաջին խնձորը ուտեն Վարդավառին։ Սարերում Վարդավառի ամենաուրախ հանդեսներին հավաքվում էին լարախաղացներ, կազմակերպվում էին պարեր, տոնավաճառներ, և զբոսախնջույքներ։ Ուխտավայրերում կատարվող վարդավառյան հանդիսությունները երբեմն հիշեցնում էին նավասարդյան տոնահանդեսները։

 




telegram
Tags: Հայ առաքելական եկեղեցիՀայաստանՎարդավառՔրիստոսի Պայծառակերպության տոն

Հարակից հրապարակումներ

Հայաստանում առաջին անգամ իրականացվել է հեռավար ռոբոտացված վիրահատություն

Հայաստանում առաջին անգամ իրականացվել է հեռավար ռոբոտացված վիրահատություն

10 Հուլիս 2026 13:49

«Սլավմեդ» բժշկական կենտրոնում առաջին անգամ Հայաստանում կատարվել է հեռավար ռոբոտացված վիրահատություն, տեղեկացրել են բժշկական կենտրոնից։ Բելգիայից՝ շուրջ 3300 կիլոմետր հեռավորությունից,...

ՔՊ երկու ներկայացուցիչ հրաժարվել է մանդատից

ՔՊ երկու ներկայացուցիչ հրաժարվել է մանդատից

10 Հուլիս 2026 12:10

Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հրաժարվել են 9-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորական մանդատներից։ Հակոբյանը...

Արայիկ Հարությունյանին կարող է փոխարինել Լիլիթ Մակունցը․ ԶԼՄ

Արայիկ Հարությունյանին կարող է փոխարինել Լիլիթ Մակունցը․ ԶԼՄ

04 Հուլիս 2026 10:09

Նոր կառավարությունում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին կարող է փոխարինել ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝...

«Ղալաթ են անում», «թող վերահսկեն»․ հարցում` հեռախոսի IMEI կոդերի գրանցման մասին

«Ղալաթ են անում», «թող վերահսկեն»․ հարցում` հեռախոսի IMEI կոդերի գրանցման մասին

04 Հուլիս 2026 09:30

Հայաստանում բջջային հեռախոսների IMEI կոդերի պարտադիր գրանցման որոշումը, որն ուժի մեջ է մտնելու 2027 թվականից, հասարակական լայն քննարկումների և բողոքի...

СМИ: Андраник Кочарян выдвинул свою кандидатуру в Нацсобрании при поддержке руководителя фракции

Անդրանիկ Քոչարյանը նոր խորհրդարանում չի գլխավորի Պաշտպանության հանձնաժողովը․ ԶԼՄ

03 Հուլիս 2026 11:19

Ազգային ժողովի պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նոր խորհրդարանում չի շարունակի պաշտոնավարել այդ կարգավիճակում, հայտնել...

ՍԴ դիմած քաղաքական ուժերի թիվը հասել է 7-ի

ՍԴ-ն 50 ժամ տևած նիստերից հետո ավարտել է ընտրությունների գործի քննությունը

01 Հուլիս 2026 19:08

ՀՀ սահմանադրական դատարանն ավարտել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու գործի քննությունը և հեռացել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատարանի...

Load More
Xosum
  • Լուրեր
Մերձավանի նախկին ղեկավարը և նրա հայրն արտերկրում անհետացել են․ ԶԼՄ

Մերձավանի նախկին ղեկավարը և նրա հայրն արտերկրում անհետացել են․ ԶԼՄ

10 Հուլիս 2026 14:51
ՀՀ 4 շախմատիստ մրցանակային տեղ է զբաղեցրել կայծակնային շախմատի ԵԱ-ում

ՀՀ 4 շախմատիստ մրցանակային տեղ է զբաղեցրել կայծակնային շախմատի ԵԱ-ում

10 Հուլիս 2026 14:32
ԱՄՆ-ի AECOM ընկերության մասնագետներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

ԱՄՆ-ի AECOM ընկերության մասնագետներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

10 Հուլիս 2026 14:20
ԱԱ-2026․ Ֆրանսիան՝ կիսաեզրափակչում է․ անկարգություններ՝ հաղթանակի ֆոնին

ԱԱ-2026․ Ֆրանսիան՝ կիսաեզրափակչում է․ անկարգություններ՝ հաղթանակի ֆոնին

10 Հուլիս 2026 14:15
Հայաստանում առաջին անգամ իրականացվել է հեռավար ռոբոտացված վիրահատություն

Հայաստանում առաջին անգամ իրականացվել է հեռավար ռոբոտացված վիրահատություն

10 Հուլիս 2026 13:49
Գերմանիայում անոմալ շոգի հետևանքով ավելի քան 5000 մարդ է մահացել. ԶԼՄ

Գերմանիայում անոմալ շոգի հետևանքով ավելի քան 5000 մարդ է մահացել. ԶԼՄ

10 Հուլիս 2026 13:39
Ծանրամարտի պատանիների ԱԱ․ Հարություն Ավետիսյանը 5-րդ տեղում է

Ծանրամարտի պատանիների ԱԱ․ Հարություն Ավետիսյանը 5-րդ տեղում է

10 Հուլիս 2026 13:12
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» հաղթել է, «Ալաշկերտը»՝ ոչ-ոքի խաղացել

Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» հաղթել է, «Ալաշկերտը»՝ ոչ-ոքի խաղացել

10 Հուլիս 2026 12:25
ՔՊ երկու ներկայացուցիչ հրաժարվել է մանդատից

ՔՊ երկու ներկայացուցիչ հրաժարվել է մանդատից

10 Հուլիս 2026 12:10
Քաղաքացին մեղավոր է ճանաչվել Թրամփի նկատմամբ մահափորձի համար

Իրանը Թրամփի դեմ նոր մահափորձ է նախապատրաստում․ WSJ

10 Հուլիս 2026 11:48
ԱՄՆ-ն և Իրանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը

ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են տեխնիկական խորհրդակցությունները․ ԶԼՄ

10 Հուլիս 2026 11:31
«Պետք է աշխատեն բանտում». Փաշինյանն սպառնացել է ընդդիմությանը

Փաշինյանի՝ հայտարարությունների ֆոնին մի շարք դատավորներ որոշել են լքել աշխատանքը. ԶԼՄ

10 Հուլիս 2026 11:11
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստ (ուղիղ)

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստ (ուղիղ)

10 Հուլիս 2026 10:52
Մելոյանն ու Աբրահամյանը քննադատել են Արեգնազ Մանուկյանի կալանքը

Մելոյանն ու Աբրահամյանը քննադատել են Արեգնազ Մանուկյանի կալանքը

10 Հուլիս 2026 10:44
Արայիկ Հարությունյանը չի վերանշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար. ԶԼՄ

ԶԼՄ-ն հայտնել է Արայիկ Հարությունյանի հնարավոր պաշտոնանկության պատճառները

10 Հուլիս 2026 09:49
«Սրիկայություն», «նուրբ հարց է»․ կարծիք՝ հերոսների նկարները ջնջելու մասին

«Սրիկայություն», «նուրբ հարց է»․ կարծիք՝ հերոսների նկարները ջնջելու մասին

10 Հուլիս 2026 09:00
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

10 Հուլիս 2026 08:27
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 10-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

10 Հուլիս 2026 08:24
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 8-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

10 Հուլիս 2026 07:34
Իրանում ավարտվել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունը

Իրանում ավարտվել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունը

10 Հուլիս 2026 01:16
Գագիկ Ծառուկյանն ընտրվել է Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահ

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին

10 Հուլիս 2026 00:12
Следствие ходатайствовало об аресте задержанного сына мэра Гюмри

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու կալանքը փոխարինվել է տնային կալանքով

09 Հուլիս 2026 23:47
Բասկետբոլի ՀՀ Մ16 հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է

Բասկետբոլի ՀՀ Մ16 հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է

09 Հուլիս 2026 23:27
Հայ շախմատիստները դարձել են Եվրոպայի Մ10 պատանիների կայծակնային շախմատի մեդալակիրներ

Հայ շախմատիստները դարձել են Եվրոպայի Մ10 պատանիների կայծակնային շախմատի մեդալակիրներ

09 Հուլիս 2026 22:27
ՀՀ-ի այսօրվա աշխարհաքաղաքական ուղին անցնում է Թուրքիայով. Կարապետյան

ՀՀ-ի այսօրվա աշխարհաքաղաքական ուղին անցնում է Թուրքիայով. Կարապետյան

09 Հուլիս 2026 21:49
Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է

Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է

09 Հուլիս 2026 20:38
Իրավական հիմքերի բացակայությունը չի նշանակում, որ քրգործ չեն հարուցի. Կարապետյան

Իրավական հիմքերի բացակայությունը չի նշանակում, որ քրգործ չեն հարուցի. Կարապետյան

09 Հուլիս 2026 20:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը (ուղիղ)

Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը (ուղիղ)

09 Հուլիս 2026 19:40
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը դատական նիստից հետո (ուղիղ)

Սամվել Կարապետյանի ճեպազրույցը դատական նիստից հետո (ուղիղ)

09 Հուլիս 2026 19:20
Փաշինյանն առաջարկել է ԶԼՄ-ների և ՀԿ-ների ֆինանսավորումն ավելի թափանցիկ դարձնել

Փաշինյանն առաջարկել է ԶԼՄ-ների և ՀԿ-ների ֆինանսավորումն ավելի թափանցիկ դարձնել

09 Հուլիս 2026 19:11
Մերձավանի նախկին ղեկավարը և նրա հայրն արտերկրում անհետացել են․ ԶԼՄ
Ներքաղաքական

Մերձավանի նախկին ղեկավարը և նրա հայրն արտերկրում անհետացել են․ ԶԼՄ

10 Հուլիս 2026 14:51

Մերձավանի նախկին քաղաքապետ Մհեր Ախտոյանը և նրա հայրն անհետացել են արտերկրում, գրում է «Հրապարակ» թերթը։  ԶԼՄ-ի տեղեկություններով՝ Ախտոյանը լքել էր...

Read moreDetails
ՀՀ 4 շախմատիստ մրցանակային տեղ է զբաղեցրել կայծակնային շախմատի ԵԱ-ում
Քաղաքականություն

ՀՀ 4 շախմատիստ մրցանակային տեղ է զբաղեցրել կայծակնային շախմատի ԵԱ-ում

10 Հուլիս 2026 14:32

ՀՀ 4 շախմատիստ մրցանակային տեղ է զբաղեցրել 2026 թվականի Եվրոպայի պատանիների և աղջիկների կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում, տեղեկացրել է ՀՀ...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ