Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:08

Սարգիս Ստեփանյանը երկու մրցաձևերով հաղթանակ է տարել Չեխիայի միջազգային պարաաթլետիկայի առաջնությունում

Սարգիս Ստեփանյանը երկու մրցաձևերով հաղթանակ է տարել Չեխիայի միջազգային պարաաթլետիկայի առաջնությունում

Սարգիս Ստեփանյանը երկու մրցաձևերով հաղթանակ է տարել բոլոր մրցակիցների նկատմանբ Չեխիայի միջազգային պարաաթլետիկայի առաջնությունում, հայտնում է ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիան։

«Ավարտվել է Չեխիայի միջազգային պարաաթլետիկայի առաջնությունը, որին մասնակցում էին 163 մարզիկներ 15 երկրներից։ ՀՀ-ն ներկայացրեց Սարգիս Ստեփանյանը, մասնակցելով F55 դասակարգումում, գնդի հրում և սկավառակի նետում վարժություններում։ Սարգիսը երկու մրցաձևերով էլ հաղթանակ տարավ բոլոր մրցակիցների նկատմանբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի անարդար որոշումների հետևանքով` խոչընդոտել են Սարգիս Ստեփանյանի  մասնակցությունը վարկանիշ ապահովող մրցումներին:

Հիշեցնենք, որ  Սարգիս Ստեփանյանը վիրավորվել և կորցրել է 3 վերջույթները 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանական շրջաններից մեկում հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս վիրավոր ընկերոջը ականապատված տարածքից հանելու ժամանակ։ Ստեփանյանը հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի և աշխարհի առաջնության եռակի չեմպիոն է։ Նրա անունն ընդգրկված է Հայաստանի ռեկորդների ու ռեկորդակիրների գրքում՝ «Դյուցազնագրքում»

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+