Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 20:22

Ուզում ենք հաղթահարել տնվորի մեր կարգավիճակը. Փաշինյան

Ուզում ենք հաղթահարել տնվորի մեր կարգավիճակը. Փաշինյան

Բոլորս ուզում ենք հաղթահարել տնվորի մեր կարգավիճակը, ուզում ենք ունենալ կադաստրի վկայական, որի անունն է «պետություն՝ միջազգայնորեն ճանաչված դեմարկացված և դելիմիտացված սահմաններով»՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
Նա սկանդալային հայտարարություն արեց, որ մենք մեր շատ սիրելի հայրենիքում 30 տարի ապրում ենք առանց կադաստրի վկայագրի:

«Եթե այն, ինչ ուզում ենք՝ ստացվի, առաջին անգամ պատմության մեջ կստանանք կադաստրի վկայական, սեփականատեր կլինենք ոչ միայն դե ֆակտո, այլ դե յուրե: Եթե դա ստացվի, Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների հարցով ինստիտուցիոնալ բանակցային պրոցես… այս պահին շանս ենք ստացել որ կարող ենք ստանալ ինչ-որ բան»,- պարզաբանեց նա:

Փաշինյանը նաեւ մեկնաբանեց Ալմա-Աթայի հռչակագիրը՝ ընդգծելով, որ դա ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Հռչակագիրն ունի մեկ իմաստ՝ երկրներն ընդունում են, որ ադմինիստրատիվ սահմանները դառնում են պետական սահմաններ և այդ սահմանները անխախտելի են, սա Լևոն Տեր-Պետրոսյանն է ստորագրել»,- ասաց նա։

Փաշինյանը նաև տվեց Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի անունները, որոնք, նրա հիշելով, այդ ժամանակ Գերագույն խորհրդի պատգամավոր են եղել:

Նշենք, որ 1992 թ․ ՀՀ Գերագուն խորհուրդը որոշում է կայացրել վավերացնել 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Մինսկում Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Ֆեդերացիայի և Ուկրաինայի կողմից ստորագրված Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը, միայն թե վերապահումներով, որոնցում ընդգծվում է նաև ինքնորոշման իրավունքի սկզբունքին հավատարմությունը։ Այս որոշումը դրվել է Ալմա-Աթայի հռչակագրի հիմքում։ Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, Գերագույն խորհրդի հենց այս որոշման մասին է խոսում՝ միայն թե լռելով վերապահումների մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+