Հանրապետության տարածքում փետրվարի 18-20-ը, 22-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ-ը։
Փետրվարի 19-ի երեկոյան, 21-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
Քամին հարավարևմտյան է` 4-6 մ/վ, փետրվարի 18-22-ն սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, գիշերը` 10-12 աստիճանով:
Երևանում փետրվարի 18-20-ը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 21-ին սպասվում են տեղումներ:
Երևանում փետրվարի 18-ին արևոտ եղանակ է։ Մայրաքաղաքում ցերեկն սպասվում է +4-ից +6 աստիճան տաքություն։ Արցախում օդի ջերմաստիճանը ցերեկն սպասվում է +11-ից +14; գիշերը՝ -4-ից +1
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







