Պետք է դուրս գաք քաղաքական դաշտից, այն ձեր կողմից զբաղեցնելն ամենամեծ վնասն է ՀՀ-ին: ԱԺ նիստի ժամանակ այս մասին հյատարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմությանը:
«Քանի դեռ զբաղեցնում եք ընդդիմադիր դաշտը, դա ամենամեծ վնասն է Հայաստանին: Մենք պատրաստ ենք նոր ընտրությունների, որի դեպքում ավելի շատ ձայներ կհավաքենք: Բայց ՀՅԴ-ն ու արբանյակները թող չխոսեն ընտրություններից»,- ասաց Սիմոնյանը:
Անդրադառնալով Թուրքիային ուղղված ցավակցություններին, դրանց շուրջ նաև ընդդիմության քննադատություններին, նա նշեց, որ դա մարդասիրական քայլ է:
«Ես էլ եմ ցավակցել ու ճիշտ եմ արել: Ո՞րն է ձեր տարբերակը: Ի՞նչ անենք, հավաքվենք, հարձակվենք 90 միլիոնանոց Թուրքիայի վրա՞: Ստամբուլն արյան ծով դարձնելու երգերը, այդ փիլիսոփայությունը տեսանք ուր բերեցին»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







