Երևանում դեկտեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ` մառախուղ: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Դեկտեմբերի 21-ին մայրաքաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ։
Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 21-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ:
Դեկտեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-25-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Քամին՝ արևմտյան` 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-ի և 21-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է ձնախառն անձրև, վաղը՝ ձյուն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







