Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրենը Ռաֆայել Գրոսիի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում։ Այս մասին տեղեկանում ենք e-gov էլ. հարթակից։
Վարչապետի համապատասխան որոշման համաձայն կազմվել է միջազգային կազմակերպության պատվիրակության այցի հետ կապված համապատասխան արարողակարգային ընթացակարգը։
Թե հատկապես ինչ նպատակով է պատվիրակությունը ժամանում Հայաստան՝ նշված չէ որոշման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







