Աշխատանքային այցով Իսպանիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը առանձնազրույց է ունեցել Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխաանքային այցն Իսպանիայի Թագավորություն մեկնարկել է։ Նա երեկ հանդիպել էր Իսպանիայի կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







