Այսօր ևս մեկ անգամ փաստվեց, որ Հայաստանում պետական իշխանություն գոյություն չունի։ Կա միայն ժողովրդի իշխանություն և ոստիկանություն։ Այս մասին «Դիմադրություն» շարժման քայլերթի ժամանակ ասաց շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ ոստիկանությունը չի կարողանա անընդհատ պահել այս իշխանություններին։ Ընդդիմությունը պատրաստվում է այնքան հետապնդել նրանց, որ շունչը կտրվի և փախչի։
«Ու պետք է հասնենք մեր նպատակին»,- ասաց Սաղաթելյանը՝ քաջալերելով քայլերթի մասնակիցներին։ Նա կրկնեց իրենց որդեգրած բանաձևը՝ ավելացնում են տեմպն ու ճնշումները, իսկ «այս օրերին իրենք ապացուցել են, որ կարողղ են դա անել»։
«Դիմադրություն» շարժման համակիրները արգելափակել են Հայաստանի նախագահի նստավայրը։ Նրանք առավոտյան 08։00-ից շարունակոում են բողոքի ակցիաները։ Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումն արդեն մի քանի շաբաթ է, ինչ 08։00-ից ողջ մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ է իրականացնում, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







