Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:17

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Արարատ Միրզոյանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Արարատ Միրզոյանին

«Ընդհանուր առմամբ միջպետական հարաբերություններում մ. թ.ա. գոյություն ունեցող պատմությանն ու դիցաբանություններին հղում անելու դեպքերը, որպես կանոն, կիրառված պրակտիկա չեն։ Հարևան Հայաստանի արտաքին գործերի նախարարի նման մոտեցումը այն եզակի դեպքերից է, որոնց մենք բախվում ենք»։ Այս մասին, ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության պետ Լեյլա Աբդուլաևան՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը։

«Եթե լուրջ, ապա, ինչպես նշել է Ադրբեջանի ղեկավարը, սահմանների սահմանազատման գործընթացի շրջանակներում համապատասխան քարտեզների օգտագործումը կդառնա համատեղ սահմանապահ հանձնաժողովների բանակցությունների բաղկացուցիչ մասը, և մենք կօգտագործենք իրավական հիմք ունեցող բոլոր քարտեզները», — նշել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, «Արմենպրես» գործակալությանը մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի հետ սահմանների հստակեցման գործընթացը հիմնված կլինի 1918-1991թթ.ընկած ժամանակահատվածի վրա, և որ 1918-20 թթ. որոշ քարտեզներով Երևանն ու Սյունիքն իբր պատկանում են Ադրբեջանին, հիշատակել է հին քարտեզները՝ ընդգծելով, որ Հայաստանը գոյություն ունի այդ բոլոր քարտեզների վրա:

«Այնուամենայնիվ, շահագրգռված լինելով ապագա սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի արդյունավետ աշխատանքի մեջ, Հայաստանի Հանրապետությունը գտնում է, որ այդ աշխատանքը պետք է հիմնված լինի երկու կողմերի ընդունած իրավական ուժ ունեցող քարտեզների վրա», — ասել է Հայաստանի արտգործնախարարը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+