Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:40

Ռուսաստանը ակտիվորեն կաջակցի Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանագրի կնքմանը. Զախարովա

Ռուսաստանը ակտիվորեն կաջակցի Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանագրի կնքմանը. Զախարովա

Ռուսաստանի դիրքորոշումը ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում միջադեպերի վերաբերյալ արտացոլված է ՌԴ ԱԳՆ մարտի 26-ի հայտարարության մեջ, որի համաձայն Մոսկվան կողմերին կոչ է անում անշեղորեն պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունները: Այս մասին երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ակտիվ գործողություններ են ձեռնարկում իրադրության ապաէսկալացման ուղղությամբ:

Խաղաղապահները գործում են երեք երկրների ղեկավարների վերոհիշյալ հայտարարության դրույթներին համապատասխան: «Ռուսաստանի ԱԳՆ գծով մենք մշտական կապի մեջ ենք Բաքվի և Երևանի ներկայացուցիչների հետ, և օպերատիվ իրադրության մասին ակտուալ տեղեկատվությունն ամեն օր հրապարակվում է ՌԴ Պաշտպանության նախարարության տեղեկագրերում», — նշել է Զախարովան:

Նա հավելել է, որ Մոսկվան շարունակում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը՝ հենվելով երեք երկրների ղեկավարների ունեցած պայմանավորվածությունների վրա, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասով:

«Մենք ակտիվորեն կաջակցենք նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանագրի կնքմանը», — նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+