ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է վճարումներ սահմանել 8-16 տարեկան երեխաների համար՝ ներառյալ ցածր եկամուտ ունեցող ընտանիքները։ Գումարը կսկսի փոխանցվել մայիսին։ Այս մասին հայտնել է «Կոմերսանտ»-ը:
«Կարծում եմ, որ մենք պետք է նոր որոշում կայացնենք՝ 8-16 տարեկան երեխաների համար սահմանելով վճարումներ, շեշտում եմ՝ բոլոր ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին աջակցելու համար։ Այս միջոցը ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից, և ընտանիքներն իրենց առաջին վճարումները կստանան մայիսին»,- մարտի 8-ի կապակցությամբ ունեցած ուղերձում ասել է Պուտինը։
Նախագահը հիշեցրել է, որ այժմ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար վճարներ են սահմանվում մինչև յոթ տարեկան երեխաների համար:
2021 թվականի սեպտեմբերին կառավարությունը հաստատել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգի վերջնական փուլի գործողությունների ծրագիրը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







