Դոնեցկի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ ինքնահռչակ հանրապետությունների իշխանությունները հայտնել էին, որ տարհանում է սկսվել Ռուսաստանի տարածք:
Նրանք պաշտոնական ռեսուրսներում տեղեկություններ են տարածել տարհանման վայրերի և ժամանակի մասին։ Դոնեցկի յուրաքանչյուր շրջանում որոշվել են կետեր, որտեղ մարդկանց կսպասեն ավտոբուսներ։ Այժմ պատրաստվում են տարհանել մանկատների երեխաներին։
Ավելի վաղ այսօր ԴԺՀ-ում հայտարարել էին, որ բնակչությանը Ռուսաստան են տարհանում, իբր, զինված ուժերի հարձակման նախապատրաստման պատճառով: Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ Դոնբասի իրադրությունը վերջին ժամերին մեծ մտահոգություն է առաջացնում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







