Այսօր հայտարարվել է «Հյուսիս-hարավ» ավտոճանապարհի՝ Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը։ Այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դուք գիտեք, թե այս նախագիծը ռազմավարական ինչ նշանակություն ունի մեզ համար։ Նախագծի արժեքը մի քանի 100 մլն դոլար է, և այս մասշտաբի ներդրումային ծրագիր ՀՀ անկախության պատմության մեջ չի իրականացվել։ Հաշվի առնելով կոմունիկացիաների բացման թեման՝ մենք «Հյուսիս-hարավ» նախագիծը վերաձևակերպել ու դարձրել ենք «Հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք նախագիծ»։ Հույս ունենք, որ այս նախագիծը մեծ տեմպերով կիրականացնենք։ Հյուսիս-հարավ-արևելք-արևմուտքի՝ եթե կարճ ասենք Հայկական խաչմերուկի ճյուղերից մեկը կկապի hյուսիսն ու հարավը, այսինքն, ըստ էության, ՀՀ-ից դեպի Իրան, մյուս ճյուղը` Ադրբեջան-Հայաստան, հետագայում Նախիջևան, Թուրքիա»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







