Մեկնարկել է ԱԺ քառօրյա նստաշրջանը։ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված է 16 հարց:
Քննարկվելու է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը իսկ, ահա, մյուս նախագծերը քննարկվելու են առաջին ընթերցմամբ: Օրակարգում է նաև «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծը, որով առաջարկում են սահմանել «երթուղային թերթիկ» հասկացությունը, որի վրա երթուղու սպասարկման իրավունքը հատկացնող մարմնի լիազորած կազմակերպության կողմից կատարվող համապատասխան նշումը հնարավորություն կտա ապահովելու երթակարգավարական ծառայությունների պատշաճ որակը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







