Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է իր հայ համաքաղաքացիներին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ: Այս մասին հաղորդում է «Պիռվելի Առխի»-ն։
«Դարավոր եղբայրության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված պատմությունը պայմանավորված է վրաց և հայ ժողովուրդների բարիդրացիական և բարեկամական հարաբերություններով։
Շնորհավորում եմ մեր հայ համաքաղաքացիներին և եղբայրական հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ։ Դարավոր եղբայրության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված այս պատմությունը պայմանավորված է մեր ժողովուրդների բարիդրացիական ու բարեկամական հարաբերություններով, որոնք, հավատում եմ, կպահպանվեն նաև ապագայում։ Բոլորիդ խաղաղություն, առողջություն, ուրախություն և հաջողություններ եմ մաղթում»,- ասված է Ղարիբաշվիլիի շնորհավորանքի մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







