Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:28

«Հեղափոխականները» բարելավեցին ոչ թե ուրիշների, այլ իրենց կյանքը․ Հայկ Մարության

«Հեղափոխականները» բարելավեցին ոչ թե ուրիշների, այլ իրենց կյանքը․ Հայկ Մարության

Այսօր տեղի է ունենում մի պրոցես, որի նմանը պատմության մեջ չկա։ Այս մասին Ավագանու արտահերթ նիստի ժամանակ հնչեցրած իր ելույթում ասաց Հայկ Մարությանը՝ նշելով, որ Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու համար թվում է, թե պետք է լինեին հստակ փաստարկներ։ Օրինակ՝ բյուջեի խոշոր չափի գումարների հափշտակում, կենցաղային կամ աշխատանքային զարհուրելի հանցանք, սակայն դատելով ելույթներից՝ այդպիսիք չկան։ «Միակ պատճառն իմ՝ ՔՊ-ից դուրս գալու փաստն է»,- ասաց Մարությանը։

Նա նշեց, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները հեղափոխությունից հետո առաջինն էին, որտեղ պետք է հստակ արձանագրվեր հեղափոխության հաղթանակը, որին պետք է հաջորդեր նաև արտահերթ ընտրությունների անցկացումը, որտեղ համապետական մակարդակով հեղափոխությունը կհաղթեր։ Որպես հեղափոխական թիմի իրական պալիտրա՝ Մարությանը ներկայացրեց այն հատկանշական փաստը, որ այն ժամանակվա ավագանու կազմում «Իմ քայլը» դաշինքով ընտրված 57 անդամներից միայն 27-ն էին ՔՊ անդամ, մյուսները կա՛մ անկուսակցական են եղել, կա՛մ այլ կուսակցությունների անդամներ։

Քաղաքապետն ընդգծեց, որ երևանցին իր ձայնը տվել է «Իմ քայլը» դաշինքին նաև այն պարզ պատճառով, որ ՔՊ-ի մասին այն ժամանակ լայն հասարակության շերտերը տեղյակ չէին։ Նա տեղեկացրեց, որ լքել է ՔՊ-ն, սակայն «Իմ քայլը» չի լքել, շարունակում է մնալ խմբակցության անդամ։ Նախագծում նշված այս պնդումը Մարությանն անվանեց կեղծիք։

«Այս մարդիկ փորձում են սեփականաշնորհել հեղափոխությունը, փորձում են ՔՊ-ին վերագրել հեղափոխության փաստը»,- կարծում է Մարությանը՝ դա համարելով անընդունելի։

«ՔՊ-ն ավելի առաջ է գնացել․․․ նրանք արդեն պնդում են, թե ով ՔՊ-ից չէ՝ դեմ է հեղափոխությանը, սատարում է հակահեղափոխական ուժերին։ Սա նույնպես անընդունելի է»,- ասաց Մարությանը։

Քաղաքապետն շեշտեց, որ հեղափոխության իրական արժեքներից շեղվողն ի՛նքը չէ։ Օրինակի համար հիշեց նախարարների արժեքները գաղտնի քվեարկությամբ բարձրացնելու փաստը, որի արդյունքում նախարարները ստանում են 1,5, իսկ փոխնախարարները՝ 1 միլիոն դրամ աշխատավարձ։ Նա նշեց, որ աղքատության 30 տոկոսի պայմաններում անթույլատրելի էր նման որոշում, որի մասին ինքը բազմիցս է բարձրաձայնել։

Քաղաքապետը պատմեց նաև, որ բազմաթիվ միջնորդություններ է ստացել իրենց ու իրենց հարազատների համար արտոնություններ ստանալու համար։ Ինքն էլ խնդրել է իրեն հանգիստ թողնել, քանի որ եկել էր գործով զբաղվելու։ Բոլոր դեպքերում ստացել են նույն պատասխանը․ քանի ես այստեղ եմ՝ բոլորը հավասար են օրենքի առաջ։ «Այստեղ առաջացավ իմ և ՔՊ-ի միջև աշխարհահայացքների խզումը»,- ընդգծեց Մարությանը։

«Հայկ Մարությանը շեղվել է հեղափոխությունից․ սա ասում են մարդիկ, ովքեր ժողովրդի համար այս նեղ պահին 200 000 դոլորանոց մեքենա են գնում և մի ամբողջ թիմ մեկ ամիս շարունակ լծված է այդ որոշումն արդարացնելուն, որ ցույց տան, թե ինչքան արհրաժեշտ գնում էր դա պետության համար․․․ մի երկիր, որն ունի 30 տոկոս աղքատություն, որը միջազգային գործընկերներից փող է խնդրում իր մանկապարտեզները վերանորոգելու, ճանապարհները կառուցելու, բյուջետային ծախսերը փակելու համար»,- ասաց Մարությանը։ Սա շատ վատ տպավորություն է թողնում, դա նույնիսկ խղճահարություն չի առաջացնում, այլ միայն տարակուսանք ու քմծիծաղ։

Համեմատականի համար Մարությանը նշեց, որ ինքը դեռ 2019 թվականին քաղաքապետարանին կցված S դասի Մերսեդեսը» վաճառքի է «հանել և գումարը մուտքագրել քաղաքային բյուջե, ինքը էկոնոմ դասի Nissan է քշում, ընդ որում՝ առանց վարորդի, ինքն է վարում։

«Երբեք պարգևավճար չեմ ստացել, թույլ չեմ տվել բարձրացնել աշխատավարձս, և սա հերոսություն չի, սա լավ չի, սա նորմալ է։ Դա իմ համոզմունքն է և դա պետք է լինի հեղափոխական մանդատ ստացած ցանկացած պաշտոնյայի համոզմունք»,- ասաց Մարությանը։

«Կարծում եմ, որ դուք ձեր սկսածը, միևնույն է, ավարտին եք հասցնելու, ուստի քանի դեռ քաղաքապետ եմ, խնդրում եմ․ քաղաքի բոլոր ծառայությունների ղեկավարներին՝ ձեր ծառայությունը իրականացնել մաքսիմալ պատասխանատվությամբ, բարձր կարգապահությամբ, բազմապատկված նվիրումով։ Դուք պարտավոր եք ապահովել երևանցիների անվտանգությունը և կոմֆորտը»,- ասաց Մարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+