Հոկտեմբերի 28-ին Արագածոտնի մարզպետ է նշանակվել Ռազմիկ Պետրոսյանը։ Մամուլը պարզել է, որ մարզպետը ներկայացրել է չհավատարմագրված ԲՈՒՀ-ի դիպլոմ։ Կառավարությունը Ռազմիկ Պետրոսյանի նշանակման ժամանակ չգիտե՞ր, որ նրա դիպլոմը կեղծ է։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Պատասխանելով հարցին՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ Կառավարությունը նշանակումը կատարել է համապատասխան ընթացակարգերով։ «Խնդիրներ, որոնք վերջերս բարձրաձայնվեցին, կարծում եմ, որ դա իրավական տիրույթում է։ Կառավարությունը չի ստուգում, թե որևէ ԲՈՒՀ լիցենզիա ունի՞, թե՞ ոչ։ Համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են, և նշանակումը կատարվել է»,- հայտարարեց նա։
Նա հավելեց, որ Ռազմիկ Պետրոսյանը բոլորի կողմից ճանաչված մարդ է, մեծ ներդրում ունի մեր հայրենիքի պաշտապանության գործում և այլ ոլորտներում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







