Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է ժամանակակից ռազմական անօդաչուների պատրաստման Ուկրաինական գործարանի կառուցման մեկնարկի մասին։
Այս մասին հաղորդում է ТАСС-ը:
«Մենք Ուկրաինայում սկսում ենք ժամանակակից ռազմական դրոնների արտադրության մեր Ուկրաինական գործարանի շինարարությունը», — նախագահի խոսքը մեջբերում է գործակալությունը:
Նշվում է, որ սեպտեմբերին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր թուրքական Baykar Makina ավիաշինական ընկերության ղեկավարության հետ բանակցությունների մասին, որտեղ քննարկվել էր ուկրաինական տարածքում թուրքական անօդաչու համալիրների արտադրության հնարավորության հարցը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







