Ռուսական բանակը շուտով կստանա C-500 նորագույն հրթիռային համակարգը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարության ղեկավարության ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն։
«Առաջիկա տարիներին անհրաժեշտ է զորքերին լրացուցիչ մատակարարել 200-ից ավելի թռչող ապարատների և 26 С-350 և С-400 զենիթահրթիռային համալիրների, ինչպես նաև C-500 նորագույն հրթիռային համակարգի առաջին սերիական նմուշը»,- ասել է նա:
Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ վերջին չորս տարում զինված ուժերը համալրել են 25 C-400 համալիրներ և ավելի քան 70 ժամանակակից կործանիչներ, իսկ ավելի քան 20 C-300 և 90 թռչող ապարատների համալիրներ արդիականացվել են:
Արդյունքում էապես բարձրացել է կարևորագույն ռազմական և արդյունաբերական ենթակառուցվածքների «ծածկման» արդյունավետությունը, ընդգծել Է Պուտինը։