Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար Մոհամմադ Բաղերին հոկտեմբերի 18-ին հայտարարել է ռուսական կործանիչներ և ուղղաթիռներ գնելու շուրջ ՌԴ-ի հետ բանակցությունների մասին:
«Այժմ մենք բանակցություններ ենք վարում Մոսկվայի հետ ռուսական կործանիչների և ուղղաթիռների գնման համաձայնագրերի իրականացման շուրջ», — Բաղերիի խոսքը մեջբերում է РИА новости-ն։
Նա նշել է, որ համաձայնագրերը կստորագրվեն ՄԱԿ-ի՝ Իրան զենք արտահանելու էմբարգոյի ավարտից հետո:
Գործակալությունը նշում է, որ նախօրեին Բաղերին ժամանել է Մոսկվա, հաղորդվում էր, որ նա մտադիր է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ քննարկել Աֆղանստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, ինչպես նաև ռուսական սպառազինության գնման մասին համաձայնագրի ստորագրումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







