Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է։
Այս մասին գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր նախատեսվում է Պուտին-Փաշինյան հանդիպումը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների ձևաչափը ենթադրում է զրույց և աշխատանքային ճաշ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







