Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:04

Սա միջազգային հանրության կողմից մի վկայություն է, որ Արցախի խնդիրը լուծված չէ․ ԱԳ նախարար

Սա միջազգային հանրության կողմից մի վկայություն է, որ Արցախի խնդիրը լուծված չէ․ ԱԳ նախարար

Նյույորքյան այս կարևոր այցը և ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում ունեցած քննարկումները շատ լավ հնարավորություններ էին հայկական կողմի համար ունենալ բազմաթիվ երկկողմ հանդիպումներ մեր տարածաշրջանով հետաքրքրված տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, նրանց մանրամասն ներկայացնել տարածաշրջանում տիրող իրավիճակի բոլոր նրբերանգները, խոսել նաև հումանիտար հարցերից, որոնք դեռևս լուծում չեն ստացել ադրբեջանական ագրեսիայից հետո։ Այս մասին հայտնեց ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Նազենի Բաղդասարյանի հարցին։

Նա առանձնացերց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի արտգործնախարարի հետ իր հանդիպումը՝ ասելով, որ այդ ձևաչափով հանդիպումները, միանշանակ, բխում են Հայաստանի Հանրապետության և ԼՂ շահերից։

«Գիտենք, որ Ադրբեջանից սիրում են ասել, որ հարցը լուծված է, սակայն սա աշխարհի, միջազգային հանրության կողմից մի վկայություն է, որ խնդիրը լուծված չէ»,- ասաց Միրզոյանը՝ շեշտելով, որ այդ խնդրի լուծումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով։

Նախարարը շեշտեց, որ պետք է քննարկել հումանիտար հարցեր, մասնավորապես Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խնդիրը, հաստատման սպասող ՀՀ-ի կողմից ներկայացված գերիների առկայության մասին հարցեր, հայկական ժառանգության հուշարձաններին և բազմաթիվ այսպիսի խնդիրներ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+